Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրավիճակն անտանելի է դարձել․ Թատերականի դասախոսները պահանջում են վարչապետի հրաժարականը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:

– Տիկին Արզումանյան, Թատրոնի և կինոյի ինստիտուտի դասախոսական կազմը հայտարարություն է տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Որպես հիմնավորում նշվում է այն, որ այսօր հայրենիքը ծանրագույն ճգնաժամի մեջ է, և այսպես շարունակելն այլևս օրհասական է։ Ինստիտուտի աշխատակիցներից քանի՞սն են միացել պահանջին։

– 200-հոգանոց անձնակազմից 120-ն են միացել։ Միացել են նրանք, որոնց հասցրել ենք ասել այդ օրը։ Օրինակ՝ դրանից հետո մի քանիսը զանգել են, թե միանում են, բայց մենք արդեն տարածել էինք։ 120-ից 50-ը վարչական կազմն է, 70-ը՝ դասախոսական։ Բայց սա ամբողջ պատկերը չէ և չի նշանակում, թե մնացածը դեմ են։ Ուղղակի միացել են նրանք, որոնք երեկ ներկա էին։

– Այսինքն՝ հանպատրաստից, շատ արա՞գ եք այդ հայտարարությունը տարածելու որոշում կայացրել։

– Այո՛, շատ արագ, որովհետև արդեն խմորումներ էին գնում, մեր պրոֆեսորադասախոսական կազմը շատ անհանգստացած է, բոլորը կարծես կիսախելագար լինեն, նյարդային են, և երեկ էլ Սյունիքի պատմությունն էր… մի խոսքով, իրավիճակն անտանելի է դարձել, և մենք կարծում ենք, որ այսպես չի կարելի շարունակել, և սա բոլորի կարծիքն է։ Բոլորը բորբոքված են, անհանգստացած, լարված են, այսպես չի կարելի, մենք պիտի ապրե՞նք, թե՞ չպիտի ապրենք։ Այս մարդիկ ոչ միայն ստիպված պետք է ապրեն, այլ նաև ստիպված պետք է կարողանան դաս տալ։

– Դասախոսական կազմը քաղաքական հարցերում պետք է խառնվի՞, որքանո՞վ եք դա ճիշտ համարում։

– Նախ՝ ինչ է նշանակում իրավունք ունի, թե չունի։ Մենք այսօր երեխաներ ունենք, որոնց դեռ չենք հասցրել գտնել հուղարկավորել. դասախոսական կազմին դա բացարձակ չի՞ հետաքրքրում, այն դեպքում, երբ ութ զոհ ունենք։ Սա ընդհանրապես քաղաքականություն չի, սա մտահոգություն է, ցավ է, անհանգստություն է, լաց է, ողբ է, սա ընդամենը  պահանջ է՝ մենք ունե՞նք  իշխանություն, թե՞ ոչ. եթե ունենք՝ տեր կանգնեք, եթե այս վիճակն է՝ գնացեք, թող մարդիկ գան, որ տեր կանգնեն: Ի՞նչ քաղաքականություն, սա ընդամենը քաղաքացու մտահոգություն է, որն ապրում է այս հողի վրա, տեսնում է այս ամենը։

– Ասում են, որ սա միջամտություն է քաղաքականությանը։

– Բացարձակ միջամտություն չէ, ես ապրում եմ այս երկրում, ինձ հետ ապրում են նաև դասախոսները, մենք միջամտո՞ւմ ենք, մենք ասում ենք, որ ժամանակի հրամայականն է, որ այս իշխանությունը փոխվի, որովհետև այս իշխանությունը չի կարողանում այդ լուծը քաշել, մենք ծանր իրավիճակում ենք, և ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի իր ձայնը բարձրացնելու։

– Դուք այլընտրանք տեսնո՞ւմ եք։

– Ես հույս ունեմ, բա ի՞նչ անենք, մեռնե՞նք, ես չեմ հասկանում, Հայաստանը կտոր-կտոր տանք վերջացնե՞նք։ Ես՝ որպես քաղաքացի, երբեք  անտարբեր չեմ եղել։ Նայեք իմ կենսագրությունը, նախորդ իշխանությունների օրոք, որպես մտավորական, անընդհատ գրել եմ, ուրիշ ի՞նչ անեմ։

– Հայտարարության մեջ նշված է՝ կազմակերպել ԱԺ-ում վարչապետի ընտրություն և ստեղծել բացառապես պրոֆեսիոնալների կառավարություն։ Արտահերթ ընտրություններ չպե՞տք է լինեն։

– Այսօր ընտրությունների ժամանակը չէ, մեզ այսօր մնում էր մենակ կուսակցությունների քարոզարշավն ու վերջ՝ ամեն ինչ տեղը կընկնի. մեր կյանքը արդեն կդառնա տրագիկոմեդիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում