«Էս էրեխեն ցանկություն ունի էրթալու, ժողովուրդը չի թողնում, որ էրթա: Նույն էդ հրամանատարական կազմը հանկարծ չփորձեն էգուց խոչընդոտ հանդիսանալ՝ ընչի չես էկել, ոտով գայիր և այլն»,- նշեց հավաքվածներից մեկը:
Զինծառայողը նշեց, որ իր արձակուրդի ժամկետը լրացել է և պետք է հետ գնա, սակայն ճանապարհները փակ են. ինքը ծառայում է Գորիսում:
Ժամկետային զինծառայողի հայրն էլ ընդգծեց, որ եկել է իր երեխային իր ձեռքով տանելու զորամաս, սակայն ճանապարհները փակ են: «Գիտեմ, որ իմ էրեխուս իմ ձեռով տանում եմ տամ պլեն: Առաջին հերթին թող Փաշինյանը հեռանա, երկրորդ հերթին՝ մնացած 17 կուսակցությունները. գետինը մտնին: Թուրքը շագ-շագ առաջ է գալիս, իրանք ստեղ իրանց ստամոքսի մասին են մտածում»,- հուզված ասաց հայրը:
Մանրամասն՝ տեսանյութում: