Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Համոզված եմ՝ Վազգեն Մանուկյանը «շիրմա» է, իրական թեկնածուն կարող է լինել Կարեն Կարապետյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

https://lurer.com/timthumb.php?src=disc/old/66598.png&w=700

– Պարոն Մակեյան, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս Նիկոլ Փաշինյանին հեռանալու կոչ է արել։ Ավելի վաղ  նա հանդիպել էր 17 ուժերի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի  հետ։ Ի՞նչ է, Ձեր կարծիքով, սա նշանակում, արդյոք   կարո՞ղ ենք խոսել նաև ռուսական աջակցության մասին։

– Սա սկսված գործընթացի շարունակությունն է։ Տվյալ դեպքում ռուսական կենտրոնից Նիկոլին ասում են, որ նա պետք է մնա ու կատարի կապիտուլյացիոն փաստաթղթով նախանշած դրույթները, իսկ մյուս կողմից հրահրում են իրենց ընդդիմությանը՝ 17 պլյուս-մինուս մեկ  կուսակցություններին, ու փողոցային գործընթացները։ Պարբերաբար նրանց են միանում  նաև Հայաստանի ու Սփյուռքի մտավորականներ, կաթողիկոսներ ու փուլ առ փուլ կրակը թեժացնում են։

Հիմա Կարեն Կարապետյանի՝  գործընթացի մեջ ներքաշվելը այս ողջ պրոցեսի շարունակությունն է։ Սա էլի է շարունակություն ունենալու, ու նպատակն է  երկիրը վերածել անկառավարելի քաոսի։ Այն, ինչ ուզում է Ադրբեջանը, ռուսի ձեռքով ու բարի կամքով ստանում է։ Ցավոք,  այսօրվա ամբողջ քաոսը 30 տարի նույն կենտրոնից տարվող քաղաքականության հետևանքով է։ Սրա մեղավորը մենք ենք, որ անընդհատ, հայտնի մարդու ասածի նման, ռուսի սապոգը լիզել ենք։ Հիմա մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք, անդունդի հատակին ենք ու պետք է ելքեր գտնենք։

Ցավոք, ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից, բայց նա ոչ մի քայլ չի անում ու հույս ունի, որ կարող է գործընթացները զսպել։ Բայց նա չգիտի, որ երկու կողմից խաղացնում են։ Նա պետք է անցումային կառավարություն ձևավորի, չեզոք մարդ նշանակի վարչապետ, կառավարության կազմը համաձայնեցնի բոլոր շահագրգիռ ուժերի  հետ՝ այդ թվում կրեմլյան կենտրոնից ղեկավարվող ուժեր պետք է ներգրավվեն, որ այս քաոսը դադարի։ Այսպես պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ։ 40 օրը լրանում է, ինչ զինադադար է  հաստատվել, բայց քաոսն ավելի է խորանում։

– Դուք կարծում եք, որ Վազգեն Մանուկյանն այդ ուժերի իրակա՞ն թեկնածուն է։

– Ես ավելի քան վստահ եմ, որ Վազգեն Մանուկյանին որպես շիրմա են օգտագործում, ու նույն Կարեն Կարապետյանը կարող է լինել այդ թեկնածուն։ Վազգեն Մանուկյանը դեմք է, որին փորձեցին ներքաշել գործընթացի մեջ, զոնդաժ անել, բայց իրական թեկնածուներն իրենք ունեն։ Դրանցից մեկը կարող է լինել Կարեն Կարապետյանը։ Այս բոլոր զարգացումները հաշվի առնելով՝ Նիկոլն ինքը պետք է քայլ անի։ Գոնե մի անգամ նա պետք է ազգանպաստ, երկիրը փրկելու քայլ անի։ 17-ն ասում է՝ հայրենիքի փրկության շարժում, բայց հայրենիքն իրենք են հասցրել կազմաքանդման։ Նիկոլն ուղղակի մտավ այդ բեռի տակ ու ծնկի եկավ։

– Երբ ասում եք՝ չեզոք ինչ-որ մեկին առաջադրի վարչապետ, իր թիմի՞ց նկատի ունեք։

Նախկինում ասում էի՝ իր թիմից ում ցանկանա, բայց հիմա առճակատումն այնքան խորացավ, որ նա  պետք է փորձի չեզոք թեկնածու գտնել։ Այնպիսի մեկը, ով ընկալելի լինի բոլոր խաղացողների համար։ Թեկուզ Կրեմլը պետք է հանդուրժի այդ թեկնածոին, հակառակ դեպքում այս քաոսը, փողոցային շարժումը ավելի կխորացվի։ Նման մարդիկ Հայաստանում կան, բայց ճիշտ կլինի՝ անկուսակցական, տեխնոկրատ, հնարավորինս ընկալելի մարդ լինի բոլորի համար, լինի «Իմ քայլի» պատասխանատուն ԱԺ-ում, որպեսզի այս 5-6 ամսվա ընթացքում քաոսից դուրս գանք ու անցկացնենք արտահերթ ընտրություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում