Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի իշխանություններն ունեն առաջնային խնդիր՝ սպասարկել ՌԴ զինված ինտերվենցիան Արցախում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

– Պարոն Ղուկասյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Արցախի քաղաքական վերադասավորումների հետ կապված։ Փաստորեն լիազորությունների մեծ շրջանակ է տրվում Վիտալի Բալասանյանի ղեկավարած Անվտանգության խորհրդին։ Սա Երևանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ֆոնին ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։

– Իհարկե, կա որոշակի փոխկապակցվածություն Երևանի և Արցախի իշխանությունների միջև։ Կա բաց մաս, որը հասարակությանը հայտնի է, և կուլիսային մաս, որը հասարակությանը հայտնի չէ, դրա դերակատարները ևս հայտնի չեն։ Այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ այն պայմանավորվածությունները իշխանության բաժանման մասին, որ առկա էին Արցախի ընտրություններից առաջ,  ներկայումս վերանայվում ու փոփոխվում են։ Թե այդ գործընթացը ինչով կավարտվի՝ իհարկե, արտաքին դիտորդի համար այս պահին դժվար է  գնահատել։ Բայց փաստ է, որ վերադասավորությունը կատարվում է, ու դրանով  Արցախի իշխանության մեջ էական փոփոխություններ են լինելու։

– Ստացվում է, որ Փաշինյանի հրաժարականին միանում է նաև Արցախի իշխանությունների մի մասը։

– Կարելի է այդպես մեկնաբանել, բայց ես զերծ կմնամ։ Այս պահի դրությամբ առհասարակ Փաշինյանի հրաժարականի պահանջն այդ ուժերի  կողմից հանրությունը որակում է աթոռակռիվ։ Դրա հետ կապված կա հակադարձ մեթոդ՝ ինչ-որ աթոռներ բաժանել, որով էլ աթոռակռիվն ավարտվում է։ Մեծ հաշվով ակնհայտ է հետևյալը. և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանություններն ունեն առաջնային խնդիր՝ սպասարկել Ռուսաստանի Դաշնության զինված ինտերվենցիան Արցախում։ Ըստ այդմ՝ կատարվում են բոլոր քաղաքական փոփոխությունները՝ թե՛ այստեղ և թե՛ այնտեղ։

– Իսկ Արայիկ Հարությունյանի համար ավելի ձեռնտու չէ՞ր լինի հրաժարական տալը, քան նման մեթոդով իշխանությունը կիսելը։

– Նման իրադրության մեջ այն գործիչները, որոնք ներառված են կապիտուլյացիայի որոշման շրջանակներում, հրաժարական տալ չեն կարող։ Դա Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումից է բխում։ Այդ մարդիկ պետք է որոշ ժամանակ պաշտոնավարեն, մինչ որ այդ բոլոր որոշումներն իրականացվեն։ Այս պահին գործընթացներն ավարտված չեն՝ գերիների փոխանակում, ռուսական ինտերվենտ զորքերի դասավորություն և այլն… այդ բոլոր հարցերը դեռևս ավարտված չեն, ու բնականաբար իրենց կարիքը դեռ կա։

– Արցախի համար ի՞նչ ապագա եք տեսնում։

– Միջազգային հանրության շրջանակներում այսօր արդիական է Արցախի կարգավիճակի հարցը, ու այդ հարցը ձախողելու Ադրբեջանի փորձը չի ստացվում։ Ինչպես ԱԳ նախարարն ամփոփեց՝ անխուսափելի է  Արցախի Հանրապետության ճանաչումը։ Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ կլինի ռուսական ինտերվենցիայի հետ կապված, Արցախի վերջնական կարգավիճակը որոշվելու է այդ ուղով՝ Արցախի Հանրապետության ճանաչումով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում