Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Երևանում պետք է գիտակցեն՝ Իրանում աշխատում է Բաքվին և Անկարային հարող ուժեղ շրջանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Պարոն Քեշիշյան, Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Մեղրիի մաքսակետի վերակառուցման ծրագրի ընթացքը։ Քննարկվել են այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Կարևորում եմ կայացած հանդիպումը և կարծում եմ՝ թե՛ Հայաստանը և թե՛ Իրանը ունեն լուրջ պատճառներ և հնարավորություն Մեղրիի ազատ գոտին աշխուժացնելու և կարգի բերելու համար, մանավանդ երբ Թուրքիա-Ադրբեջան համատեղ միտումնավոր ծրագրված պլանով Իրանը դուրս է մղվում տարածաշրջանային տնտեսական որոշ ծրագրերից, հատկապես նկատի ունեմ Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջան ճանապարհային կապի ու նաև Թուրքիա-Նախիջևան գազախողովակների միացման հավանականությունը:

Հայաստանն ու Իրանը հարաբերութունների ինչպիսի՞ նոր նշաձող պետք է սահմանեն պատերազմից հետո։

– Իրանն ու Հայաստանը աշխարհի այն երկրներից են, որոնք ոչ միայն պատմական և մշակութային խոր կապերով են իրար միացված, այլև տարածաշրջանային ոչ այնքան նոր իրավիճակների բերումով շաղկապված են նրանց ռազմավարական հետաքրքրություններն ու տնտեսական շահերը:

Արցախյան երկրորդ պատերազմը, թեև ուղղված էր Հայաստանի դեմ, բայց այն բացահայտորեն խախտեց տարածաշրջանային ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Թուրքիան այսօր փաստորեն իրականացնում է իր ծայրահեղ հավակնությունները, հավակնություններ, որոնք մինչև երեկ շատերի կողմից անլուրջ էին ընդունվում։ Թուրքիան այսօր ռազմական ներկայություն է հաստատել Իրանի սահմանակից և ոչ սահմանակից ավելի քան տասը երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում, Պակիստանում, Կատարում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, Բալկաններում և շուտով նաև Ուկրաինայում։

Իրանում, թերևս, ոչ այնքան լուրջ կվերաբերվեին Բաքվի իշխանությունների կողմից Իրանի հողային ամբողջականության դեմ ուղղված և արդեն հասունացած սպառնալիքին, եթե չլիներ առաջին հերթին Թուրքիայի և ապա տարածաշրջանից դուրս գտնվող այլ երկրների, այդ թվում՝ Իսրայելի հովանավորությունը։ Իրանում այս գծով, թեև բավական հապաղած, կարծում եմ, սկսել են հարցերի վերանայում, ինչը, հուսանք, արտացոլում կգտնի Իրան-Հայաստան հարաբերություններում։

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Բաքվում Թուրքիայի նախագահ Էրդողանի հնչեցրած խոսքերին: Էրդողանը Բաքվում բանաստեղծություն է արտասանել, որտեղ մատնանշելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասում է, թե այնտեղ ապրողներին բռնի ուժով բաժանեցին մեզանից։ Զարիֆն ասել է, որ Էրդողանը տեղեկացված չէր, որ նրա ասածը Արաքսից հյուսիս ընկած տարածքներին է վերաբերում, որոնք բռնի ուժով բաժանվել են իրանական հայրենիքից։ ԻրանԹուրքիա հարաբերություններում լարվածությո՞ւն է նկատվում։ Ճիշտ պահը չէ՞ հայիրանական հարաբերությունների խորացման համար։

– Պաշտոնական Իրանը երևութապես, երկակի մոտեցում ցուցաբերեց Էրդողանի բանաստեղծական ելույթի կապակցությամբ: Մինչ պարոն Զարիֆը շատ հստակ դիրքորոշում ընդունեց այդ առիթով, նախագահ Ռոհանին մի կողմից արդար համարեց Էրդողանի ելույթի դեմ բարձրացված բողոքը երկրում, իսկ մյուս կողմից նշեց, որ «նկատի ունենալով Էրդողանի անցյալը, անհնար եմ գտնում, որ նա հարցականի տակ դնի Իրանի ամբողջականությունը»:

Սակայն փաստն այն է, որ Անկարայի և Բաքվի կողմից Իրանի տարածքային ամբողջականության դեմ հավակնությունը այլևս անցել է սպառնալիքի սահմանը և, կամա թե ակամա, գնալով վերածվելու է Իրանի դեմ ուղղված ամենաառարկայական հարցի, և դա կազմելու է Իրան-Հայաստան հարաբերություններին խթանող ամենաառանցքային հարցերից մեկը։

Բայց այս պարագաները, չեմ կարծում, որ այսքան որոշիչ են: Իրան-Հայաստան հարաբերությունները չպետք է գծվեն և խորանան այս կամ այն պետության դեմ կամ հաշվին, այլ պիտի ամրապնդվեն ընդհանուր ռազմավարական շահերից և պատմական բարեկամության հիման վրա, ինչը, կարծում եմ, ընդհանրապես փաստելու կարիք չունի, և միայն այն փաստը, որ վերջին երեսուն տարիներին Իրանի հարևանների միջև Հայաստանը ամենավստահելի և բարեկամական երկիրն է եղել, պետք է բավարար լինի Իրանի համար: Իսկ Հայաստանը իր աշխարհագրական դիրքից ելնելով և մանավանդ արևելյան ու արևմտյան հարևանների մշտական վտանգի գոյության դեպքում, միշտ էլ պետք է մտածի Իրանի հետ իր հարաբերությունների խորացման մասին:

Կարծում եք՝ Իրանն ափսոսո՞ւմ է պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած իներտության և Հայաստանին աջակցություն չցուցաբերելու համար։

– Դուք իրավացի եք։ Թեկուզ շատերը չեն բարձրաձայնում, բայց հետազոտական և ռազմահետազոտական կենտրոններից արդեն հնչում են ձեր նշած մտահոգությունների մասին։ Ազգային իրավունքով և շահերով հետաքրքրվող իրանցին և առաջին հերթին պետական այրը չի կարող չվերանայել և չափսոսալ կորցված այդ առիթի և հնարավորության համար:

Օրեր առաջ Իրանի Ազգային ժողովում՝ Մեջլիսում, պատգամավորներից մեկը բարձրաձայնեց, որ «․․․ մենք սխալ արեցինք․․․», որին խստորեն հակադարձեցին Անկարային և Բաքվին ոչ այնքան ծպտյալ հարող պատգամավորները։

Երևանում պետք է գիտակցեն, որ Իրանում աշխատում է Բաքվին և Անկարային հարող ուժեղ շրջանակ, որոնք պետական կառույցների տարբեր շերտերում զբաղեցնում են լուրջ դիրքեր։ Նրանց սպառնալիքը, իհարկե, առաջին հերթին ուղղված է ոչ թե Հայաստանի, այլ նույնիսկ Իրանի գերիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում