Tuesday, 16 04 2024
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

«Հաղթող հրամանատարը պետք է հետ գա. Միակ անձնավորությունը, որը կարող է կայունացնել երկրի վիճակը, Լևոն Տեր-Պետրոսյանն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, ԵԿՄ վարչության փոխնախագահ, «7»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, երկրում բավական ծանր իրադրություն է, պատերազմը կարծես չի ավարտվել։ Ամեն օր մենք լսում ենք Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի գրավման, նոր գերիների մասին։ Դրան զուգահեռ էլ ներքաղաքական կյանքն է լարված, փողոցում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաներ են, իսկ վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ և պնդում է, որ նոր իշխանությունը պետք է ձևավորվի բացառապես ընտրությունների միջոցով։ Ստեղծված իրավիճակում ի՞նչ ելքեր եք տեսնում։ Ինչպե՞ս է հնարավոր կայունացնել այս վիճակը։

– 1996 թվականին նույն ժողովուրդը ընտրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց պատերազմից հետո հաղթող հրամանատարը հրաժարական տվեց, քանի որ Ղարաբաղի հարցը կար, և ամբողջ աշխարհը ստիպում էր, որ այդ տարածքները զիջվեին։ Այդ ժամանակ մենք բոլորս չհամաձայնեցինք։ Ես էլ նրանց հետ։ Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ու բանակցային գործընթացները, իրավիճակները լրիվ փոխվեցին, ու եկան ոչմիթիզականները, որոնցից մեկն էլ ես եմ եղել։ Մենք լրիվ հակառակ ուղղության վրա տարանք՝ մտածելով, որ լավ  կլինի։ Բայց ոչ մի ներդրում չարվեց բանակի վրա։ Դա բոլորը գիտեն։ Ու եկավ բանը հասավ նոր պատերազմին, ու մենք այդ պատերազմում ծանր պարտություն կրեցինք։ Հիմա ընդդիմությունը գոռում է, ասում է, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Նիկոլն էլ ասում է՝ չէ, իրենք են դավաճանը, քանի որ իրենք են ամեն ինչ հասցրել սրան։ Բայց Նիկոլից  սկսած մինչև Քոչարյան, Սերժ, բոլորը դավաճանություն են արել մեր ազգի նկատմամբ, մեր պետության նկատմամբ, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Եթե ժամանակին մենք համաձայնեինք, հիմա վերջ դրված կլիներ այս ամենին, ու նորմալ երկիր կունենայինք ու այսքան զոհ էլ չէինք ունենա։

Համաձայնեինք տարածքների վերադարձի՞ն։

– Այո։ 1998 թվականին այդ տարածքները պետք է վերադարձնեինք։ Մենք լավ գիտեինք, որ այդ տարածքները մենք գրավում ենք։ Ադրբեջանում այդ ժամանակ իրավիճակը շատ խառն էր։ Հիշում ենք՝ քանի նախագահ փոխվեց իրենց մոտ, և  միայն Հեյդար Ալիևը եկավ ու կանխեց այդ ամեն ինչը։ Դրանից հետո սկսվեցին բանակցությունները։ Հիմա նույն վիճակը մեզ մոտ է։ Միակ անձնավորությունը, որը  կարող է կանխել այսօրվա այս ամեն ինչը, բանակցությունները շարունակել,  կայունացնել երկրի վիճակը, Տեր-Պետրոսյանն է։ Հակառակ դեպքում, եթե մենք այսպես շարունակենք, ապա մեկ-երկու ամսվա մեջ Ադրբեջանը շարունակելու է տարածքները գրավել, մեր տղաներին գերի վերցնել։ Մեր կամավորական տղաները, զինվորները այսօր անպաշտպան են։ Ադրբեջանին ինչքան պետք եղավ՝ գրավելու են ու մեր տղաներին էլ գերի են վերցնելու ու գան առաջ։ Այնպես, ինչպես մենք էինք անում ժամանակին։ Դա կանխելու համար, կրկնում եմ, միակ ելքն այն է, որ Տեր-Պետրոսյանը հետ գա ու բանակցությունները վերցնի իր ձեռքը։ Դրանից հետո Ալիևը հանգիստ կնստի իր տեղը, որովհետև Տեր-Պետրոսյանը ժամանակին նրա հոր նկատմամբ իրեն շատ լավ է պահել։ Տեր-Պետրոսյանը ի վիճակի է աշխարհին ստիպելու կանխել այս ամենը։ Նիկոլ Փաշինյանի մնալով՝ իրավիճակն օր օրի ավելի է բարդանալու, որովհետև նա անլուրջ մոտեցում էր ցուցաբերում, Ադրբեջանին պետություն չէր համարում, կարծես ծաղրում էր Ալիևին։ Իսկ փոխարենը Ալիևը ապացուցեց, որ ինքը ոչ մի բան է։

Տեր-Պետրոսյանի վերադարձը ո՞նց եք պատկերացնում։ 17 կուսակցությունները արդեն ունեն վարչապետի թեկնածու. Վազգեն Մանուկյանին են առաջ բերել։ Դատելով Տեր-Պետրոսյանի վերջին արձագանքներից՝ նրա ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններն էլ լավագույն վիճակում չեն։ ՀԱԿ-ն այդ հարցում, կարծես, միայնակ է։ Քաղաքական ո՞ր ուժերի սատարումով, համաձայնությամբ եք պատկերացնում առաջին նախագահի վերադարձը։

Եթե բոլորը շատ են ուզում երկրում իրավիճակի կայունացում, ապա կարելի է  ելք գտնել։ Այդ 17 կուսակցություններն էլ ժամանակին դեմ էին Տեր-Պետրոսյանի տարածքներ տալու առաջարկին։ Մենք հիմա գիտենք, որ այս բոլոր գործընթացների հետևում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Նրանք հիմա ի՞նչ կարող են ասել Տեր-Պետրոսյանին։ Հիմա նրանք խոսելու ոչ մի բան չունեն, որովհետև իրենք եղան պատճառը, որ կորցրինք Ղարաբաղի 80 տոկոսը և ունեցանք հազարավոր զոհեր։ Միայն Տեր-Պետրոսյանը կարող է դրանց ականջներից բռնել ու ձգել, միլիարդները դնել տա, որ բանակը բանակ դառնա, իսկ երկիրը՝ երկիր, որովհետև այն ժամանակ դա իր նկատմամբ է արվել։

Պարոն Հակոբյան, փողոցում հավաքված ընդդիմությունն անգամ համաձայն չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Նրանք միանգամից վարչապետի պաշտոնն են պահանջում։ Դուք այս իրավիճակում կոնսենսուս Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ ինչպե՞ս եք պատկերացնում։

– Կոնսենսուս չի լինի, քանի որ դրանց հետևում կանգնած են նախկին ուժերը՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնք շատ մեղավոր են Տեր-Պետրոսյանի  նկատմամբ։ Այսօր ամբողջ հայ ազգն է ասում, որ եթե ժամանակին այդ հարցերը կարգավորվեին, հիմա նման պրոբլեմ չէինք ունենա։ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին Ղարաբաղից բերեց, որպեսզի Ղարաբաղի խնդիրը կարգավորեր։ Սկզբից համաձայնեցին, որ գան այդ խնդիրները լուծեն։ Բայց Քոչարյանը եկավ, վարչապետ դարձավ ու հակառակ քայլն արեց Տեր-Պետրոսյանի նկատմամբ։

Այսինքն՝ Դուք ստեղծված իրավիճակից ելքը համարում եք Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, բայց դրան հասնելու ճանապարհներ չեք տեսնում։

– Ես չեմ տեսնում, բայց դա պետք է հասկանա Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքն էլ Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրեն ճիշտ չի պահել։ Փողոցում հայտնված ընդդիմություն կոչեցյալն էլ իրեն ճիշտ չի պահել։

Բայց կրկնում եմ՝ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք համ բանակը կկորցնենք, համ տարածքները կկորցնենք ու կհայտնվենք կրիտիկական վիճակում։ Այսքան բանը հասկանալ է պետք։ Ընդդիմությունը հիմա թեկնածու չունի փաստացի։ Մանուկյան Վազգենի թեկնածությունը ձևական է դրված։ Նրանց հետևում կանգնած են իմ նշած մարդիկ, որոնց կարճ ժամանակ է պետք բոլորին մի սեղանի շուրջ հավաքելու համար։

Իսկ ներկա իշխանության մեջ Դուք, Նիկոլ Փաշինյանից բացի, ուրիշ վարչապետի թեկնածու չե՞ք տեսնում, որ ստեղծված իրավիճակում կարող է կայունություն հաստատել։ Արարատ Միրզոյանն է համարվում տարբերակներից մեկը։

– Ես թեկնածու չեմ տեսնում։  Այսօր երկիրը պարտված է։ Միայն հաղթող հրամանատարը կարող է և պետք է գա։ Այդպես ժամանակին արեց նաև Ադրբեջանը։ Էլչիբեյն էլ էր Նիկոլի նման պատկերացնում, Մութալիբովն էլ։ Դրա համար իրենք իրենց երկրի 20 տոկոսը կորցրին։  Իսկ իրենք գնացին, խնդրեցին, Ալիևին բերեցին, ու նա կանգնեցրեց 94 թվի պատերազմը։ Նույնն էլ մեր դեպքում, եթե Տեր-Պետրոսյանը չգա, ապա մեկ ամիս հետո հնարավոր է Զանգեզուրում, Վարդենիսում արդեն լուրջ խնդիր ունենանք։ Դրանից հետո ո՞վ է կանխելու հետագա ռիսկերը։ Հույսներս դնելու ենք Ռուսաստանի վրա՞։ Ռուսաստանը չի խառնվելու։ Ինքը արդեն հզոր դաշնակիցներ է ձեռք բերում։

Ռուսաստան այսօր այստեղ կա արդեն, բայց մենք պետք է մտածենք մեր երկրի մասին, մեր զինվորների մասին։

Եվ հետո Տեր-Պետրոսյանը 200 տարի չի ապրելու։ Նա տարիքով է արդեն և շատ հնարավոր է իրավիճակը կայունացնելուց հետո, մի 6 ամիս  անց գնա։ Ես դրանում համոզված եմ։ Վիճակը կայունացնելուց հետո թող ընտրություններ լինեն, և ժողովուրդը ում ուզում է՝ թող ընտրի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում