Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Մինչև կգա ժամանակը, և բոլորը կգնան ընտրատեղամասեր

Եթե հիպոթետիկ պատկերացնենք, որ վաղը կամ մեկ շաբաթ անց, կամ նույնիսկ մեկ ամիս անց Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրություն է, ապա բավականին մտահոգիչ պատկեր կստանանք, եթե փորձենք նաև դիտարկել այդ ընտրության մոտավոր, պայմանական հավանական որևէ արդյունք: Անկասկած է, որ այդ ընտրությունը լինելու է այսպես ասած՝ «կարկատանի» տպավորությամբ: Հեղափոխությունից հետո Հայաստանում գերվստահության ցուցիչով էր նոր իշխանությունը, և անհամեմատ ցածր տոկոսների մատույցներում էին մյուս ուժերը: Այժմ ինչպիսին է իշխանության վստահության աստիճանը, պարզ չէ, չկան սոցիոլոգիական վստահելի տվյալներ:

Հաստատ նախկինը չէ, սակայն ինչքան է այժմ հաստատ՝ բարդ է ասել: Բայց կասկածից վեր է, որ մյուս ուժերի պարագայում տեղի չի ունեցել էական վարկանիշային փոփոխություն՝ վերև, թե ներքև: Ըստ այդմ, մենք կարող ենք ունենալ կա՛մ գործող իշխանության ավելի ցածր տոկոսներով առավելություն, կա՛մ պարզապես ոչ մի առավելություն և «կարկատան»: Դրանից հետո հնարավոր է պատկերացնել, թե քաղաքական ավանդույթների, ինստիտուտների բացակայությամբ, քաղաքական համակարգի չկայացածությամբ երկրում ինչպիսի գործընթաց է բռնկվելու կառավարության ձևավորման հարցում, կառավարող կոալիցիա ձևավորելու հարցում: Այն դեպքում, երբ Հայաստանն Իսրայել չէ, որ անվտանգային և ինստիտուցիոնալ կայացածությունը թույլ տա մեկ տարում անել երեք կամ չորս արտահերթ ընտրություն, կամ Հայաստանը իր ինստիտուցիոնալ և քաղաքական-մշակութային կայացվածությամբ Բելգիա չէ, որտեղ մի քանի ամիս կարող է չձևավորվել կառավարություն, ինչը, սակայն, չբերի տնտեսական կամ քաղաքական ճգնաժամի: Ընդ որում, ներքաղաքական միտումները գնահատելով, շատ բարդ է ասել, թե Հայաստանը երբ դուրս կգա այդ «կարկատանային» ընտրական արդյունքի ռիսկի գոտուց: Մյուս կողմից, սակայն, անկասկած է նաև, որ Հայաստանը ռիսկի գոտում է պետականության համար ողնաշարային նշանակության հարցում պատերազմ պարտված ժամանակաշրջանի քաղաքական մեծամասնության գործունեությունը շարունակելու դեպքում էլ, և նոր իշխանության ձևավորման հարցը հրատապ է: Եվ այստեղ է, որ կոնսենսուսային կարող է լինել ժամանակավոր կառավարության լուծումը, երբ խորհրդարանը չի վերածվում «կարկատանի», փոխարենը քաղաքական փոխհամաձայնությամբ ձևավորվում է նոր կառավարությունը, որը բարվոք միջավայրում փորձում է խելքի բերել պետությունն ու հանրությունը, ուշքի բերել բոլորին, ձևավորելով նաև ապագա ընտրության այնպիսի միջավայր, որն այլևս նվազագույնի կհասցնի «կարկատանային» արդյունքի հավանականությունը:

Մեծ հաշվով, թվում է, որ սա այն է, ինչ ասում է 17-ի ձևաչափը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ 17-ի ձևաչափը պարտադրում է վարչապետի իր թեկնածուին, այն դեպքում, երբ երկրի քաղաքական գունապնակը չի սկսում ու ավարտվում 17-ի ձևաչափով, հետևաբար՝ վարչապետի և ժամանակավոր կառավարության թեկնածության հարցում պետք է լինի լայն փոխհամաձայնություն, որ հաջորդիվ երթերով ու ցույցերով փողոց դուրս չգան այլ քաղաքական հայացք ունեցողներ կամ քաղաքացիական կեցվածք ունեցողներ: Ահա այստեղ է, որ անզիջում դիրքը վկայում է այն մասին, որ խնդիրը բոլորովին իրավիճակի հանգուցալուծումը չէ, այլ իշխանություն վերցնելու պատեհությունը: Միաժամանակ այստեղ է նաև, որ կառավարող մեծամասնությունն էլ պետք է հայտնի իր փոխզիջումային պատրաստակամությունը, չհայտնվելով լոկ իշխանություն պահելու խնդրի շրջանակում: Այդ ամենից է, որ պետք է հրաժարվել և ձեռնամուխ լինել իսկապես լայն կոնսենսուսով ժամանակավոր կառավարության և նոր վարչապետի շուրջ համաձայնության, որից հետո ոչ ոք դուրս չի գա փողոց, ամենքը, այդ թվում՝ կառավարությունը, կզբաղվեն իրենց առօրյա գործով, անելիքով, ամեն մեկն իր տեղում, մինչև կգա ժամանակը, և բոլորը կգնան ընտրատեղամասեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում