Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փաշինյանն ու թիմը ձախողեցին դատաիրավական բարեփոխումները. առաջին քայլը՝ երկրի կառավարումը բանիմաց մարդկանց հանձնելը պետք է լինի

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ:

Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին տարբեր դատական գործերով մենք կրկին համոզվում ենք, որ դատական համակարգը գրեթե ամբողջությամբ ենթարկվում է նախկին իշխանությանը, կատարում նրանց հրահանգները։ ԱԱԾ վերջին տեսանյութում առկա օպերատիվ ձայնագրության մեջ ընդդիմության ներկայացուցիչն ասում է, որ դատական իշխանությունը 100 տոկոսով ատում է ներկա իշխանությանը։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ իշխանությունների կողմից ձեռնարկված դատաիրավական ոլորտի բարեփոխումները ձախողված են։

– Թշնամին բախում է Սյունիքի դարպասները, առանց մարտի հանձնվում են ռազմավարական բարձունքները, իսկ մենք շարունակում ենք մեզ բաժանել նախկինների ու ներկաների։ Ինձ համար կա վտանգված hայրենիք, որում չկան ներկաներ ու նախկիններ, կան հայ մարդիկ, որոնց ապագան խիստ անորոշ է։

Նիկոլ Փաշինյանն ու իր ինքնահավան թիմը ձախողեցին ոչ միայն դատաիրավական բարեփոխումները, այլ պետությունն ընդհանրապես, որից մնացել են բեկորներ։

Ստեղծված բարդ իրավիճակում դատաիրավական բարեփոխումների որևէ տարբերակ կա՞ դեռ, առաջնային քայլերն այդ ուղղությամբ որո՞նք պետք է լինեն։

– Առաջին քայլը բանիմաց և կարող մարդկանց գտնելն ու երկրի կառավարումը նրանց հանձնելը պետք է լինի։ Դատաիրավական բարեփոխումներն էլ այդժամ կընթանան իրենց հունով։

Քանի որ Դուք այլևս ԲԴԽ անդամ չեք և կաշկանդված չեք որոշակի երևույթների վերաբերյալ ավելի բաց խոսելուց, կարո՞ղ եք ասել՝ իրականում ինչ է կատարվում դատական համակարգում։ Ինչո՞ւ ԲԴԽին չհաջողվեց իրապես դառնալ դատական համակարգի անկախության երաշխավոր։

– Այժմ բոլորս պետք է կենտրոնանանք արտաքին վտանգի հաղթահարման, այլ ոչ թե որոշակի կոռուպցիոն դրսևորումների վրա, որոնք հատուկ են բոլոր պետական մարմիններին և մեր հասարակությանը։ Կընկնի հայոց պետությունը, և այլևս կարևոր չի լինի, թե ինչ է կատարվում որևէ, այդ թվում՝ դատական համակարգում։ Դատական համակարգում կատարվողի մասին խոսելու ժամանակը չի ընդհանրապես։

ԲԴԽ առաջին կազմը՝ դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, դրեց համակարգի անկախության հիմքերը։ Ավաղ, Փաշինյանի հերթական պոպուլիստական դեմարշից հետո պրոֆեսիոնալների մեծ մասը հեռացավ Խորհրդից, իսկ նոր կազմը նախընտրեց բաց առճակատման չգնալ` հարմար պահին ապտակելով Փաշինյանին իր ոչ հետևողական և հակասական վարքագծի ու վիրավորանքների համար: Պետք չի մոռանալ, որ դատավորները ամենանուրբ կերպով զգում են իրավիճակն ու կոնյունկտուրան, հազարավոր անտեսանելի թելերով նրանք կապված են հասարակության և պետական իշխանության հետ։ Այդ իսկ պատճառով փաշինյանական «վիրաբուժական» մեթոդով դատական համակարգում հարցեր լուծելու մոտեցումը ես առաջարկեցի փոխարինել «միկրովիրաբուժական» մեթոդով։ Ինչևիցե, ինչպես ամենուր, այնպես էլ դատական իշխանության հետ կապված հարցերում Փաշինյանը դրսևորվեց որպես անկարող ստախոս, որը պարզապես քաղաքական հաշվեհարդար էր տեսնում Ռոբերտ Քոչարյանի հետ։ Փաշինյանը զոհաբերեց դատական բարեփոխումները Քոչարյանից անձնական վրեժ լուծելու գործին։ Ինչպես ցույց տվեց կյանքը, երկու գործում էլ տապալվեց, սակայն, իհարկե, դատաիրավական բարեփոխումների տապալումը նրան փայլուն կերպով հաջողվեց։

Ակնհայտ է, որ անգամ ներկայումս փողոցում հավաքված ընդդիմության՝ իշխանության գալու պարագայում մենք անկախ դատական համակարգ չենք ունենալու։ Ի՞նչ է հարկավոր անել, ի՞նչ բարեփոխումներ են պետք, որպեսզի երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունները դատական իշխանության համար միևնույնը լինեն, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը դատական իշխանությանը չհուզեն։

– Անհապաղ քայլերից պետք է լինի պրոֆեսիոնալներին հանձնել ղեկը, որոնք կներդնեն արդարադատության կառավարման ժամանակակից համակարգեր, որտեղ լավ գործերը կխրախուսվեն, իսկ չարագործներն անպատիժ չեն մնա։ Սա հնարավոր է անել՝ պետք է կամք, նպատակ ու նվիրում։

Իսկ երկարաժամկետ պլանավորման առումով մեզ անհրաժեշտ է դաստիարակել հայրենասեր և գործուն քաղաքացիներ, որոնք հանրային շահը կգերադասեն անձնականից։ Դա երկար, դժվար, բայց հնարավոր գործ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում