Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Ռազմական օպերացիաներին Արցախի նախագահը չի մասնակցել. Պատերազմի 4-5-րդ օրն ասել ենք՝ պետք է շուտ կանգնեցնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

– Պարոն Հյուսնունց, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խմբագրված ելույթում հայտարարեց արտահերթ ընտրությունների և իր՝ քաղաքականությունից հեռանալու մասին։ Ի՞նչ է կատարվում այս պահին Արցախի ներքաղաքական կյանքում։

– Առաջին՝ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն իր անձնական և սուբյեկտիվ որոշումն է, այս իրավիճակում նա հարմար է գտել այդ հայտարարություններն անելու։ Մենք սկսել ենք իրար հետ, և ես հարգում եմ իր որոշումը և կարող եմ ասել, որ այս էքստրեմալ իրավիճակում այդ քայլն ավելի կլիցքաթափի առանց այդ էլ լարված իրավիճակը։ Իր հայտարարության տեքստում մենք տեսնում ենք, որ ինքը աթոռից կառչած չէ, բայց միաժամանակ նա պատրաստ է ժողովրդից ստանալ և՛ օրհնություն, և՛ անեծք։ Եվ, որպես 88 տոկոս ժողովրդի քվե ստացած լեգիտիմ Արցախի նախագահ՝ այսօր իր դուրս գալը փախուստ կդիտարկվի, և այս ծանր, բարդ ժամանակահատվածում ինքը պարտավոր է իր առաքելությունը մինչև ավարտ հասցնելու։ Հիմա մենք չգիտենք, թե երբ են լինելու ընտրություններ, կամ առհասարակ լինելո՞ւ են, թե՞ ոչ, ընթացքում բանակցային գործընթացներ են սկսվել։ Եվ մենք մեր անկախությունն այսօր պաշտպանում ենք այս իրավիճակում, մենք պահանջատեր ենք, աշխատելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ Արցախը՝ որպես անկախ պետություն, իր որդեգրած քաղաքականության շարունակությունը պետք է ունենա և հասցնի հաղթական ավարտին։ Սա է իմ դիտարկումը։ Արայիկ Հարությունյանն իր այս քայլով ցույց է տալիս, որ ինքը աթոռակռվի մեջ չէ, և այսօր համերաշխության կառավարություն ենք ձևավորում։ Տարբեր քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների մեջ ենք, և կարծում եմ՝ այս իրավիճակում սա ավելի կարևոր է, քան քաղաքականություն խաղալը։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսուհետ պատրաստակամ է Սահմանադրությամբ իրեն լիազորված որոշումները կայացնել Ազգային ժողովի, Անվտանգության խորհրդի և ավելի լայն հասարակական-քաղաքական շրջանակների հետ համատեղ։ Ավելին, ընդլայնվելու է Վիտալի Բալասանյանի գլխավորած Անվտանգության խորհրդի կազմը։ Սա նշանակում է՝ Արցախում իշխանությունն անցնում է Վիտալի Բալասանյանի՞ն։ Եվ այս պայմաններում ինչպե՞ս է կազմակերպվելու Երևանի և Ստեփանակերտի միջև կապը՝ հաշվի առնելով Բալասանյանի հնչեցրած գնահատականները Հայաստանի իշխանությունների հասցեին։

Վիտալի Բալասանյանին աշխատանքային սեկտոր է տրված, որտեղ կարող է դրսևորվել և/կամ ձախողվել, դա իրենից է կախված, իսկ մնացած խոսակցությունները քաղաքական ցածր մակարդակի արդյունք են, դա քննարկման ենթակա չէ։ Այսօր քաղաքական պատասխանատվությունը պետության, Արցախի ժողովրդի առջև Արայիկ Հարությունյանինն է և տանելու է վերջնավարտ, մինչև տեսնենք՝ բանակցություններում ինչ կարգավիճակ է ստանալու Արցախը։ Այսօր Արայիկ Հարությունյանը խորհրդարանում ունի մեծամասնություն և, ուզենք թե չուզենք, այդ ուժը հենարան է երկրի գործող նախագահին։ Եվ Արայիկ Հարությունյանն այս հայտարարությամբ մարդկանց ցույց է տվել, որ ինքը գերնպատակ ունի՝ պետությունն է, Արցախի ապագան է։ Եվ այսօր մենք ուժերի գերլարումով պետք է պատասխան տանք մեր կորսված, զոհված հայրենակիցների ընտանիքների և քաղաքացիների համար, որոնք տուն-տեղ են կորցրել։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ բազմահազարանոց ընտանիքներին շատ սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովենք, տնտեսությունը զարգացնենք։ Եվ մենք շարունակում ենք մեր երկիրը այս ավերակներից վեր հանելու գործընթացները։

– Նաև տեսակետ կա, որ Վիտալի Բալասանյանի նշանակումը և Արցախում իշխանությունը նրան անցնելը պայմանավորված է դավաճանների վերաբերյալ բացահայտումները թույլ չտալու համար։

– Անկեղծ ասած, եթե մեր հասարակության մեջ կան դավաճաններ, հայրենիքը ծախողներ, կրկնում եմ, դա, վաղ թե ուշ, բացահայտվելու է։ Բայց դա մեր գործառույթը չէ՝ ո՛չ լրագրողների, ո՛չ իմ գործն է, դա ԱԱԾ գործառույթն է, թող ԱԱԾ-ն զբաղվի, և հասարակության մեջ պառակտում չառաջացնենք։

– Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, սակայն նշեց, որ թացը չորից տարբերել. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները, և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ»։ Արդյո՞ք սրանով Արայիկ Հարությունյանն ամբողջովին պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի վրա չի դնում։

– Անկեղծ ասած, Արցախի նախագահը երբևէ չի կարողացել հրամայական մանդատով Պաշտպանության բանակի գործառույթների մեջ մտնել, սա փաստ է, և սրա մասին ավելորդ է խոսել, գնահատականներ չեմ տալու, բայց այն, որ ռազմական օպերացիաներին, ռազմական գործողությունների մշակմանը Արցախի նախագահը չի մասնակցել, միանշանակ 100 տոկոս է։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։

Արայիկ Հարությունյանն ասել է, որ պատերազմը ավելի շուտ էր հնարավոր դադարեցնել և ավելի քիչ կորուստներով, սակայն չի մանրամասնել։ Հնարավո՞ր էր պատերազմը ավելի շուտ կանգնեցնել։

– Մենք 45 օր, գիշեր-ցերեկ եղել ենք միասին և 4-5-րդ օրն արդեն գիտեինք, որ խնդիրներ ունենք, և մենք խնդրել ենք համապատասխան ռազմական և քաղաքական մարմիններին, որ այս պատերազմը շուտափույթ պետք է կանգնեցնել։ Սա փաստ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում