«Բալկանյան հոսք» գազատարի կառուցումն ավարտված է, այն պատրաստվում է գործարկման: Այս մասին տեղեկացրել է «Տրուդ» պարբերականը՝ հղում անելով ծրագրի պատվիրատու «Բուլգարտրանսգազ» ընկերությանը:
Նշվում է, որ այժմ գազատարն ընդունվում է պետական հանձնաժողովի կողմից, որից հետո «Բալկանյան հոսք»-ը շահագործման թույլտվություն կստանա:
«Բալկանյան հոսք»-ը «Թուրքական հոսք» գազատարի երկարացումն է Բուլղարիայի տարածքով: Պաշտոնական փաստաթղթերում նշված է, որ սա «հյուսիսային, մայրուղային գազատարին զուգահեռ, Բուլգարտրանսգազ» ընկերության գազի փոխադրման ենթակառուցվածքի ընդլայնումն է՝ մինչև բուլղարա-սերբական սահման»: