Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Կալիֆոռնիայում միմյանց են բախվել նուդիստների և ծովային հետևակի կորպուսի շահերը: Երկու կողմերն էլ հավակնություններ ունեն Gold Beach անվամբ լողափի նկատմամբ: Այդ լողափը գտնվում է Camp Pendleton խոշոր ծովային բազայի տարածքում և հետևակի կողմից օգտագործվում է զորավարժությունների ժամանակ:
Սակայն այդ լողափը վերջերս շատ հայտնի է դարձել որպես նուդիստների սիրած վայր: Սկզբում նուդիստները հավաքվում էին Gold Beach-ից ոչ հեռու: Սակայն 2009 թ. նահանգային իշխանությունները որոշել են արգելել նուդիստական այդ լողափը, և մեր լողանալու սիրահարները տեղափոխվել են Gold Beach: Ընդ որում, նուդիստներն ասում են, որ եթե զինվորականներին պետք է լինում այդ տարածքը, իրենք չեն խոչընդոտում և արագ լքում են լողափը:
Ծովային հետևակի կորպուսի ղեկավարությունը պնդում է, որ թե՛ մերկ և թե՛ լողազգեստով լողալն այստեղ արգելված է, քանի որ քաղաքացիական անձինք չեն կարող այստեղ գտնվել, եթե չունեն պաշտպանության նախարարության թույլտվությունը: Առայժմ այս առճակատումը հեռու է հանգուցալուծվելուց: