«Ժամանակ» թերթը գրում է. «Լեոնիդ Ազգալդյանի անվան կամավորական ջոկատը պատերազմի ավարտից հետո էլ շարունակում է մնալ դիրքերում։ Ջոկատի հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Լիսագորում են, դիրքերում, իրավիճակն էլ լարված է:
«Մենք մեր պոստերի վրա ենք, մեր պարտականությունն ենք կատարում։ Իրավիճակը շատ լարված է։ Ամբողջ գիշեր տղաները պոստում են, հսկողությունը ուժեղացրել ենք։ Սպասում ենք, որ ինչ-որ գործողություններ կարող են լինել, բայց դեռ բան չկա։ Հակառակորդի կողմից ամեն բան սպասելի է»,- ասաց Ավետիսյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: