Տեխաս նահանգում Դան Անջելո ազգային պարկում անսովոր բնական երևույթ է նկատվում: Տեղի լճում աննախադեպ երաշտի պատճառով ջուր գրեթե չկա, ձուկն ամբողջությամբ սատկել է, իսկ մնացած ջուրը կարմիր գույնի է դարձել: Այս երևույթի արդյունքում որոշ մարդիկ նորից խոսում են աշխարհի վերջի մասին:
Նրանք մեջբերում են Նոր կտարակարանից Հովհաննես Ավետարանչի խոսքերը, երբ նա ասում է. «Փող հնչեցրեց նաև երկրորդ հրեշտակը. և մի բան, ինչպես մի մեծ հրդեհված լեռ, ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ. և ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, և կենդանի ինչ որ շունչ կար, ոչնչացավ»:
Սակայն փորձագետները հանգստացնում են աշխարհավերջամոլներին՝ ասելով, որ իրականում գույնի փոփոխությունը միանշանակ կերպով կապված է բացառապես բնական երևույթների հետ. կարմիր գույնը պայմանավորված է Chromatiaceae տեսակի մանէների բազմացմամբ, որոնք ակտիվանում են թթվածնից զուրկ ջրային ավազաններում: Մասնագետները նշում են, որ կարելի է խոսել ընդամենը ձկնորսության սեզոնի ավարտի, այլ ոչ թե աշխարհի վերջի մասին: