Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանը օր առաջ պետք է դուրս գա հետքաշված ու ապատիկ մոտեցումից և սկսի պահանջներ առաջ քաշել. սահմանազատումը իրականացվում է ի վնաս ՀՀ շահերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

Պարոն Խզմալյան, պատերազմից հետո սահմանազատման գործընթացը բավական խնդրահարույց է ընթանում։ Խնդրահարույց է համարվում GPS համակարգով սահմանազատում իրականացնելը։ Սահմանազատումը՝ դեմարկացիան զուտ տեխնիկակա՞ն գործընթաց է, թե՞ այդ գործընթացում կա նաև իրավունքի բաղադրիչ։ Ինչ դիտարկումներ ունեք դեմարկացիայի հետ կապված վերջին գործընթացների վերաբերյալ։

– Միանշանակ անհեթեթություն է GPS համակարգերով, Գուգլ քարտեզներով սահմանազատում իրականացնելը։ Դա որևէ հիմք չունի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Դա հակասում է միջազգային նորմերին։ Միջազգային իրավունքում սահմանազատման հիմքերը լրիվ այլ են։

Որո՞նք են սահմանազատման հիմքերը։

– Դրանք պատմական տիտղոսն են, դա սահմանների փոխադարձ ճանաչումն է, և այլ տարբեր հիմքեր կան, որոնց որևէ մեկի հետ որևէ աղերս չունի Գուգլի կոորդինատային համակարգը, պայմանական վերցված քարտեզները։ Գուգլը ցանկացած քարտեզագրում անում է վերահսկումներով։ Գուգլը մի մասնավոր ընկերություն է ընդամենը, որը ելնելով ինչ-ինչ տեղեկատվական ռեսուրսների բովանդակությունից, տեղորոշում է իրականացնում, բայց այդ պայմանական նշումները որևէ կերպ չեն կարող փաստական կամ իրավական հիմք հանդիսանալ սահմանազատման համար։ Ես էլ չեմ խոսում մյուս խնդիրների մասին, որոնք վերաբերում են առհասարակ Քարվաճառի և Բերձորի շրջաններից դուրս դիրքերի փոփոխությանը, որը որևէ կերպ չի բխում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Պարոն Խզմալյան, Դուք նշեցիք, թե որոնք են միջազգային իրավունքում սահմանազատման հիմքերը։ Հիմա, եթե սահմանազատման գործընթացը այդ սկզբունքներով տեղի չի ունենում, ի՞նչ է հնարավոր անել։ Արդյո՞ք հանձնաժողով պետք է ստեղծվի։ Կամ ի՞նչ պետք է անել, որ այս գործընթացը լինի բացառապես իրավական։

– Ես չեմ կարող մեկնաբանել, թե մեր ներպետական սահմանադրական նորմերը ինչ են ասում դրա վերաբերյալ։ Չեմ ուսումնասիրել։ Կարող եմ ենթադրել, որ մեզ մոտ օրենսդրորեն նաև հստակ կարգավորված չէ միջպետական սահմանազատման համար լիազորություններ պետական մարմինների շրջանակներում։ Ուստի, օրենսդրական և այն էլ կառավարության որոշման մակարդակով համապատասխան լիազորությունների հարց կկարգավորվի, կարծում եմ։ Բայց առնվազն պետք է պահանջատիրական մոտեցում ի վերջո դրսևորել՝ թեկուզ քիչ եղած հնարավորությունների սահմաններում։ Բայց մեր մոտ սահմանազատումը մնացել է տեղական ինքնակառավարման մարմինների վրա, որը, մեղմ ասած, անհեթեթ է։

Խիստ խնդրահարույց է համարվում նաև դեմարկացիայի հարցում խորհրդային սահմանների կիրառումը։

– Այո՛, միանշանակ։ Դա մեղմ ասած է խնդրահարույց։ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն երբեք չի ընդունել Ադրբեջանի կողմից այս առնչությամբ առաջ քաշվող Uti possidetis juris սկզբունքը, որով Ադրբեջանը փորձում է պարզապես վարչական սահմանը վերածել միջպետականի։ Այստեղ շատ կարևոր նշանակություն ունի այն, որ խորհրդային ուժերի կողմից օկուպացիայի պահի դրությամբ, այսինքն՝ 1920 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանը ուներ լրիվ այլ պետական սահմաններ։ Դրանց մասով էլ, անշուշտ, կային որոշակի տարածքային վեճեր, բայց, համենայնդեպս, միջազգային իրավունքի տեսանկյունից բոլորովին փաստ չէ, որ պետք է առաջնորդվել ԽՍՀՄ վարչական սահմաններով՝ հատկապես հաշվի առնելով, որ շատ դեպքերում առանձին հատվածներում խոսքը գնում է ընդհուպ մինչև շրջանների միջև տարածքների փոխանակման և ճշտման մասին։ Այսինքն՝ նույնիսկ այդ պարագայում ասելով խորհրդային սահման՝ միշտ չէ, որ հասկանում ենք երկու սովետական հանրապետության միջև համաձայնեցված տարածքային սահմանազատում։ Այլ ավելի շատ դա եղել է տեղական մակարդակով կարգավորում։ Բայց նույնիսկ սովետական սահմանի սկզբունքը ընդունելու պարագայում հարց է առաջանում, թե կոնկրետ որտեղով պետք է անցնի սահմանը։ Խորհրդային սահմաններն էլ էին անորոշ։ Այնպես չէ, որ խորհրդային հանրապետությունների միջև սահմանազատման հարցը հստակ էր։

Պարոն Խզմալյան, եթե հիմա GPS համակարգով սահմանազատումն իրականացվի, մենք միջազգային հարթակներում կարո՞ղ ենք վիճարկել դրա անճշտությունը։ Բացի դրանից՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է բարձրաձայնել Հայաստանի տարածքի վերաբերյալ իր հավակնությունները։ Նախօրեին հայտարարում էր, որ Զանգեզուրը, Սևանը, Երևանը իրենց պատմական հողերն են։ Այս մասով ևս միջազգային ատյաններում ինչ-որ քայլեր ձեռնարկել հնարավո՞ր է։

– Իրավաբանորեն պարտադիր հղում սահմանազատման հարցի համար գործնականում կարող է դառնալ միայն միջազգային արբիտրաժը։ Բայց ցանկացած քայլ ձեռնարկելու համար Հայաստանը օր առաջ պետք է վերանա իր այդ հետքաշված ու ապատիկ մոտեցումից և սկսի պահանջներ առաջ քաշել, վիճարկել, որպես ճշմարտություն չընդունել ցանկացած փաստ, քանի որ կոնկրետ հիմա սահմանազատումը իրականացվում է ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերին։ Առնվազն այդքանը պետք է արվի, քանի որ կոնկրետ սահմանազատմանը ՀՀ գործադիր իշխանությունը չի էլ մասնակցում։ Ինչը գոնե հույս է տալիս, որ իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ, վերջիվերջո, արդեն կվիճարկվի այս վիճակը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ապա առաջին դեպքը չէ։ Մշտապես լսել ենք նման հայտարարություններ, որոնք իրենք իրենցով գործընթաց սկսելու հիմք չեն տալիս, բայց դրանք ընդհանուր դիտարկելով՝ հայատյաց քաղաքականության և ագրեսիայի լույսի ներքո դրանք լրացուցիչ փաստարկ են դառնում Ադրբեջանի դեմ գործընթացներ վարելու համար։

Հայաստանի Հանրապետությունն այս պահին նախաձեռնել է առաջին քայլը։ Մասնավորապես, նոտայով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին վեճի համար, որ հետո դա փոխանցվի արդարադատության միջազգային դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում