Thursday, 25 04 2024
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի

17 քաղաքական ուժերի պայմանավորված և համաձայնեցված թեկնածուն Կարեն Կարապետյանն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

-Պարոն Սաֆարյան, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ հույս է հայտնել, որ վարչապետը հեռանալու որոշում կայացնելու համարձակություն կգտնի, և որ այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար՝ ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու շանս։ Որքանո՞վ է Կարեն Կարապետյանի ակտիվացումը Մոսկվայի գործոնով պայմանավորված։

– Միանշանակ պայմանավորված է, որովհետև դեռևս պատերազմի շրջանում էլ, դրանից առաջ էլ շատ նշաններ կային, որ Ռուսաստանը նախընտրում է այլևս ՀՀ կառավարության ղեկին տեսնել նրան։ Եվ, ինչպես պնդում են շատ աղբյուրներ, դեռևս 2018 թվականին պլանն այնպիսին է եղել, որ Նիկոլ Փաշինյանը և ժողովուրդը հեղափոխությունը կանեն, և վարչապետ կդառնա Կարեն Կարապետյանը՝ այդպես ազատվելով Սերժ Սարգսյանից, որն արդեն անցանկալի էր Ռուսաստանի համար։ Բնականաբար, հեղափոխությունը խառնում է խաղաքարտեր, բայց հետաձգում նաև այլ պլաններ։

– 17 քաղաքական ուժերը վարչապետի թեկնածու են առաջադրել Վազգեն Մանուկյանին։ Հնարավոր է՝ նրանց իրական թեկնածուն հենց Կարեն Կարապետյա՞նն է։

– Կարծում եմ, բայց Սերժ Սարգսյանը չհամաձայնվեց, որ նա դառնա իր իրավահաջորդը։ Եվ կարծում եմ՝ այդ 17-ը փորձ է անում վերադառնալ 2016 թվականի աշուն։

– Սակայն նրանք հանրային աջակցություն չունեն, շատ մարդ չի գալիս։

– Մի քանի հազարը քաղաքական կյանքը ցնցող իրավիճակ չեն կարող ստեղծել, թեպետ ասել, թե հանրապետությունում անկայունության ռիսկեր չկան, սուտ կլինի, այդպես չէ, երբեք չպետք է թերագնահատել որևէ թվաքական՝ մեկ մարդուց մինչև մի քանի հազար մարդ։ Բայց բոլոր դեպքերում, ներկայացուցչական տեսանկյունից այն հասարակություն չի ներկայացնում, և, թերևս, դրա համար է, որ նորանոր խաղացողներ են ի հայտ գալիս, որոնք փորձում են հրաժարականի օրակարգ ամրապնդել։

– Եվ երբ ասում ենք, որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի համար ցանկալի թեկնածու է, ստացվում է՝ Պուտինի խոսքերը, թե Փաշինյանը և իր թիմը կստանան Ռուսաստանի աջակցությունը, իրականության հետ աղերս չունե՞ն։ Կրեմլը ձգտում է Հայաստանում իշխանության փոփոխությա՞ն։

– Կարեն Կարապետյանին կամ որևէ այլ մեկին հրապարակ դեսանտ իջեցնելը դեռևս չի նշանակում, թե խնդիր է դրված Հայաստանում իշխանություն փոխել Կրեմլի մակարդակով։ Սա ինձ հիշեցնում է 2013-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմտցնի ԵԱՏՄ, բայց նրան թիկունքում՝ Ազատության հրապարակում հավաքված էր քառյակ, որի առնվազն երեք անդամները, չասենք ԵԱՏՄ ջատագովներ էին, բայց, համենայնդեպս, խոչընդոտ չէին։ Այսինքն՝ հետքայլի տեղ չի թողնում գործող իշխանության համար, թիկունքում միշտ շնչառություն է ստեղծում։

– Իրավիճակն ինչպիսի՞ հանգուցալուծում պետք է ունենա։

– Ընդհանուր առմամբ, զուտ տեսականորեն, պատերազմ կամ որևէ այլ բան, եթե դա չի հանգեցնում զանգվածային բողոքի ակցիաների, իսկ դրանք Հայաստանում չհանգեցրին, ասել, որ իշխանության փոփոխության հիմք են, ճիշտ չէ։ Որովհետև հանրային աջակցության անկումը այս կամ այն քայլի պատճառով, դեռևս չի հանգեցնում արտահերթ զարգացումների։ Բայց հաշվի առնելով, որ, այնուամենայնիվ, տեղի ունեցած պատերազմը և դրա հետևանքով առաջացած իրողությունները շարքայիններից չեն, այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, շատ լուրջ բան է և դեռևս շատ լուրջ հետևանքներ է ունենալու տարիներով, տասնամյակներով, այս կտրվածքով իմ պատկերացրածն այն է, որ իշխանությունը իսկապես գնար երկրի կայունացումից հետո արտահերթ ընտրությունների նշանակման, կամ ապացուցեր, որ ինքը շարունակում է կրել իշխանության իրացման մանդատը, որը ստացել էր ժողովրդից 2018-ին, կամ հնարավորություն ստեղծեր ժողովրդի համար նոր իշխանություն ձևավորելու։ Եվ, թերևս, սա կլիներ օդում կախված հարցի պատասխանը, թե արդյոք ներկայիս իշխանությունը շարունակո՞ւմ է կրել հասարակության՝ 2018-ին տված մանդատը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում