Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ադրբեջանական մամուլն օպերատիվ օգտագործեց իտալացիների այցերը իր կատաղի քարոզչության մեջ

Սփյուռքի հայկական համայնքները քվեներ չեն տալու նրանց, ովքեր թաքցնում են Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունները Հայաստանում և Արցախում: Իտալացի և եվրոպացի քաղաքական գործիչները վերստին դավաճանեցին հայ ժողովրդի արդար դատը՝ համոզված լինելով, որ կարող են հավասարաչափ հույս ունենալ հայ համայնքի ձայների վրա, միևնույն ժամանակ էլ աչքով անել հայերի դարավոր թշնամուն:

Պատասխանատվության մի մաս, այնուհանդերձ, պետք է կրի նաև հայկական սփյուռքը՝ այդքան մեծաթիվ, այդքան մեծ հնարավորություններ ունեցող, մշակութային և գրական այդպիսի հսկայական ունակություններ ունեցող, ամենանշանավորն աշխարհում, որը, սակայն, թվում է, թե չի կարողանում երկխոսություն վարել եվրոպացի քաղաքական գործիչների հետ, որոնք մեծ հաշվով տեղյակ չեն հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների մասին: Մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես էր ադրբեջանա-թուրքական դաշինքը Արցախում ռազմական հանցագործություններ անում, այդ թվում՝ գլխատումներ, դաժան վերաբերմունք գերեվարված ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ, դիակների պղծում: Գործողություններ, որոնք պահանջում են Հաագայի միջազգային դատարանի անհապաղ միջամտությունը:

Մենք տեսել ենք, թե ինչպես է ադրբեջանցի զինվորականների մի խումբ գլխատում մարդու: Ադրբեջանի դրոշով և այլ տարբերանշաններով հագուստ կրող զինվորը դանակով կտրում է գերու վիզը: Վերջում հնչում են ծափահարություններ և հրճվանքի այլ դրսևորումներ:

Ի՞նչ էր այդ պահին անում ժողովրդավարական Իտալիան՝ հայ բնակչության և Արցախի համար: Մարդասպաններին էր պարգևատրում: Հայերի նոր սպանդից մի քանի օր անց մեկնարկում է իտալական պատվիրակության այցն Ադրբեջան:

Սկզբում խորհրդարանականները, այնուհետև ԱԳ նախարարն այցելում են Ադրբեջան: Այսպիսով՝ Իտալիան կարող է արդարացիորեն գլուխ գովել, որ ինքն առաջին արևմտյան երկիրն է, որն այցելել է Ադրբեջան նախ խորհրդարանական պատվիրակությամբ, այնուհետև՝ կառավարության անդամի տեսքով: Այս պատվիրակություններն այցելում են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած տարածքներ, այսպիսով՝ Իտալիային կցելով երկրորդ ոչ նախանձելի ռեկորդը՝ առաջին երկիրը Թուրքիայից հետո, որը հանցագործներին շնորհ է արել: Այսպիսով՝ մոռանալով նաև, որ Էրդողանի և Ալիևի տարածապաշտական նկրտումները մեծ սպառնալիքի տակ են դնում Հարավային Կովկասը՝ այն վերածելով իրական դժոխքի՝ համաշխարհային հետևանքներով:

Թուրքական և ադրբեջանական մամուլը, փաստացի, օպերատիվ կերպով օգտագործեց իտալացիների այցերը իր կատաղի քարոզչության մեջ: Նման նողկալի առաքելություններով Իտալիան ցույց է տալիս, որ ինքը հավասար հարթության վրա է դնում ժողովրդավարական Հայաստանն այն երկրի հետ, որտեղ դեռ ծաղկում է Ստալինի հետնորդների անառարկելի գաղափարախոսությունը: Քաղաքական գործիչները, հավանաբար, շատ տգետ են կամ օպորտունիստ, որպեսզի հասնական, որ հայկական հնագույն Արցախը մի տարածք է, որտեղ քրիստոնեության առաջին արմատներն են գցվել:

Հայերն ու խաղաղության աջակիցները ամբողջ աշխարհում պետք է հասկանան, որ մեծ է վտանգը, որ Արցախում հայերի հազարամյա ներկայությունը կչեղարկվի, այնպես, ինչպես եղավ Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանությունից հետո:

Իհարկե, վաղ, թե ուշ բռնազավթիչների նկատմամբ կյանքի կկոչվի դիմադրություն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բայց դիմադրություն, որը կպահանջի քաղաքական, ֆինանսական, բարոյական և գործնական աջակցություն:

Հայկական սփյուռքն աշխարհում մեծաթիվ է, Իտալիայում ևս քիչ չեն և սփյուռքի աջակցությունը Հայաստանին պետք է հստակեցվի: Կան առավել սակավաթիվ ու պակաս ազդեցիկ համայնքներ, որոնք ստանում են շատ՝ զուտ իրենց քվեների համար:

Թալալ Խրայիս

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում