Ուկրաինան և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ուկրաինական բանակի համար կորվետների և հարվածային ԱԹՍ-ների արտադրության վերաբերյալ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:
«Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը թուրքական ընկերությունների հետ պայմանագրեր է ստորագրել Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար կորվետների և հարվածային անօդաչու ավիացիոն համակարգերի տեխնոլոգիաների փոխանցման և արտադրության վերաբերյալ»,- հաղորդել են Ուկրաինայի ռազմական գերատեսչությունից:
Փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության նախագահ Իսմայիլ Դեմիրի գլխավորած թուրքական պատվիրակության Ուկրաինա կատարած այցի շրջանակում: