Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

«Հարավում զինվորներին ասել էին` դուք թնդանոթի միս եք, ում համար եք կռվում, Նիկոլն արդեն էս հողերը ծախել ա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ավետիս Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ նույնիսկ մարտունակ բանակով Նիկոլ Փաշինյանը երկիրը տարավ պարտության։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, կիսո՞ւմ եք նրա այս մոտեցումը։ Նախկին իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, կարծում են, որ մեր անհաջողության պատճառը հենց Նիկոլ Փաշինյանի ղեկավարումն է։ Համակարծի՞ք եք։

– Նախ սկսեմ նրանից, որ էս ցավալի ու ճակատագրական պարտության համար մեղավոր ենք բոլորս՝ անկախ մեր զբաղեցրած դիրքից, մեղավոր ենք բոլորս՝ յուրաքանչյուրս մեր չափով: Հիմա բոլորը խոսում են պարտության հետևանքների մասին ու մեղավորներ փնտրում, մի մասն էլ նպատակադրված քավության նոխազ է «կերտում», մինչդեռ, իմ կարծիքով՝ անհրաժեշտ է ոչ այնքան խոսել հետևանքների, այլ հիմնականում պարտության պատճառների մասին՝ այն ինչ մենք մեր պատմության ընթացքում չենք արել: Վեր չենք հանել մեր պարտությունների պատճառները, որպեսզի շտկենք սխալներն ու կանխենք դրանց կրկնությունը հետագայում: 1997-98թթ․-ին մեզ բացատրվեց, որ պատերազմը հաղթելուց հետո ճիշտ է գնալ հակառակորդի հետ հաշտեցման՝ հաշվի առնելով մեր առավելությունները բոլոր ասպարեզներում, մանավանդ երբ պարտված հակառակորդը ինքն էր հաշտություն խնդրում, սակայն մեր քաղաքական կարճատեսությունն ու ոմանց արկածախնդրությունը թույլ չտվեցին հասկանալ պահի կարևորությունը, իսկ որոշներին էլ հաշտությունն ու երկրի ճակատագիրը չէր հետաքրքրում: Նրանց իշխանություն էր պետք, որ բավարարեն սեփական ամբիցիաները: Ու կեղծելով ընտրությունները՝ զավթեցին իշխանությունը: Էստեղից սկսվեց մեր բանակի մարտունակության, պետության ամրության ստորադասումը իշխանազավթների անձնական շահերին: Մենք սա հանդուրժեցինք: Շուրջ 20 տարի հանդուրժեցինք ընտրակաշառք տալն ու վերցնելը, Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, երկրի թալանած փողերով աֆրիկաների որսորդությունները, բադեն-մադենները, այդ ընթացքում երկրում տեղի ունեցած քաղաքական ձերբակալությունները, հալածանքները, սպանությունները: Էս բոլորը քողարկելու և արդարացնելու համար, թույլ տվեցինք, որ պատերազմը շահած և այդքան սպասված հաղթանակը բերած երկրի ղեկավարին և նրա քաղաքական թիմին անվանեն թալանչիներ ու Արցախը վաճառողներ, իսկ նրանց ղեկավարությամբ կերտված փառահեղ հաղթանակի տարիները անվանեն մթի ու ցրտի տարիներ՝ չհասկանալով, կամ՝ լավ էլ հասկանալով, թե ինչ վնաս են հասցնում սեփական ժողովրդին ու պետությանը: Սա էլ հանդուրժեցինք: Այս բոլորից հիասթափված, տարեցտարի երկրից հեռացան տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Երկրի պաշտպանունակության և բանակի մարտունակության անկման պատճառները կարելի է դեռ երկար թվարկել, բայց նշածս էլ բավարար է, որպեսզի հասկանանք, թե ինչ չպետք է անեինք, որպեսզի ունենայինք ամուր պետություն և մարտունակ բանակ, որ չկրեինք այս խայտառակ պարտությունը: Հիմա գանք բուն պատերազմի օրերին տեղի ունեցածին․ես Հատուկ գնդի վետերանների և «Ազատամարտիկների դաշինքի» կամավորականների կազմում եղել եմ Արցախը Հայաստանին կապող երկրորդ դարպասում՝ Քարվաճառում, ընդհանուր հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և գեներալ լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հրամանատարությամբ: Պատերազմի առաջին օրվա հանկարծակիության էֆեկտի ազդեցությունից, ինչպես ողջ ճակատի երկայնքով, այնպես էլ այստեղ, ունեցել ենք դիրքային կորուստներ: Երբ, դեռ բացի նշված դիրքային կորուստներից, այլ լուրջ տարածքային կորուստներ չունեինք, սկսեցին լուրեր պտտվել, թե իբր Նիկոլը հողերը հանձնել է, իսկ Ռոբիկը պահում է էդ հողերը: Մեզ հնարավոր չէր գցել այդ պարզունակ, դավաճանական սադրանքի ազդեցության տակ, ու շատ արագ կասեցվեց այդ սադրանքների տարածումը, և հրամանատարության հմուտ գործողությունների արդյունքում վերադարձվեցին առաջին օրվա զիջված դիրքերը: Բայց Ստեփանակերտից մեզ մոտ եկածներից և հարավում գտնվող մեր մարտական ընկերների հետ ունեցած զրույցներից իմացանք, որ ճակատի ողջ երկայնքով տարածվել են նմանատիպ սադրանքներ: Ավելին, հարավում զինվորներին ասել են՝ «դուք թնդանոթի միս եք, ում համար եք կռվում, Նիկոլն արդեն էս հողերը ծախել է», ու խուճապի մատնել զորքին: Հնարավոր չէ արդարացնել որևէ մեկի փախուստը մարտի դաշտից, բայց փորձեք մտնել այն զինվորի վիճակի մեջ, ում վրա հարձակվում է թշնամին իր անթիվ հետևակով, վարձկաններով ու մեծաքանակ զրահատեխնիկայով, ում վրա անվերջ արկեր են թափվում, ում գլխավերևում անընդմեջ պտտվում են թշնամու հարվածային անօդաչուները, այն զինվորների հոգեվիճակի, որոնք չեն հասցնում կրակի տակից դուրս հանել վիրավոր ընկերներին և դիակները, ովքեր չունեն անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի տարբերեն սադրանքն իրականությունից ու… դե, հիմա դատեք ինքներդ՝ ով է մեղավոր, և ով գցեց բանակի մարտունակությունը: Ողջ համացանցը ողողված է նմանատիպ սադրանքների վկայություններով: Սրանք հարցեր են, որոնք պիտի իրավապահ մարմինների կողմից լուրջ ուսումնասիրվեն և ստանան իրենց պատասխանները:

Նրա հրաժարականը ի՞նչ վտանգներ կարող է պարունակել այս փուլում։

– Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականին. ում պահանջով հրաժարական տա, երբ վերը նշածս հարցերը չեն ուսումնասիրվել և դրանց պատասխանները չեն տրվել: Նիկոլ Փաշինյանն ինքն է նշել մի քանի անգամ, թե ինչու ընդդիմությունը չի դնում արտահերթ ընտրությունների հարց: Շատ ավելի ճիշտ կլինի, որ արդեն իսկ վարչապետի կողմից հայտարարված ճանապարհային քարտեզի կետերին ավելացվի ևս մեկ կետ՝ արտահերթ ընտրությունների կետը: Իրենց ընդդիմություն հռչակածներին, հավանաբար, ձեռնտու չէ այսպիսի հանգուցալուծումը, որովհետև մինչ ենթադրվելիք արտահերթ ընտրությունները բավականին ժամանակ կա, այդ ընթացքում ջրեր կհոսեն, ու շատ բան կպարզվի: Դրա համար նրանք թքած ունենալով Սահմանադրության վրա, շտապում են ու փորձում օր առաջ երկիրը անօրինական ճանապարհով վերցնել իրենց ձեռքը: Դա անընդունելի է: Ավելին, նրանք մերժում են արտահերթ ընտրությունների գաղափարը, քանի որ գիտեն՝ արդար ընտրություններով իշխանության գալու որևէ շանս չունեն:

Հրապարակվել է Արցախի նախագահի և նախկին պատգամավորներից մեկի հեռախոսազրույցը, որում նշվում է, որ ԱՀարությունյանը 10 օր շարունակ Հայաստանից օգնություն է խնդրել և չի ստացել։ Դուք դա հնարավո՞ր եք համարում։

– Ես ինչքան հասկացա, էդ նախկին պատգամավորն ինքն է սադրել այդ հեռախոսազրույցը և ինքն էլ ձայնագրել, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև սեպ խրի և պարտության պատասխանատվությունը բարդի Հայաստանի իշխանությունների վրա: Սա կարելի է դասել վերը նշածս պարզունակ, բայց, ցավոք սրտի, հետևանքներ առաջացնող սադրանքների դասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում