Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Սամվել Բաբայանի հարցազրույցը 80 տոկոսով տալիս է բոլոր հարցերի պատասխանը. բանակում «բարդակ» է եղել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

Պարոն Մելքոնյան, Արցախի արդեն նախկին անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն իր ծավալուն հարցազրույցում, ըստ էության, խոսեց պատերազմում մեր պարտության պատճառների մասին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք հարցազրույցում հնչեցված մտքերի, բացահայտումների հետ կապված։

– Հարցազրույցը ոչ ամբողջական, բայց, կարելի է ասել, 80 տոկոսով տալիս է բոլոր հարցերի պատասխանը։ Քանի որ ինքը եղել է այդտեղ, ավելի տեղյակ է ամեն ինչից ու ամեն ինչ պարզաբանեց, որի հետ ես համամիտ եմ։ Իրոք, ես համամիտ եմ իր ասածների հետ։ Իրոք, բարդակ է եղել բանակում, ու տենց չեն ուզեցել կռվել։

Այդ «բարդակը» ինչի՞ հետևանք է եղել։ Ինչպե՞ս է ստացվել, որ հրամանատարին հրաման են տվել, իսկ ինքը հրաժարվել է դա կատարել։ Օպերացիա է մշակվել, բայց օպերացիան տապալվել է, քանի որ ստորաբաժանումները հրաժարվել են մասնակցել դրան։

– Պատերազմի օրերին մի դավաճանական ցանց կար, որը կազմակերպեց այդ ամեն ինչը՝սկզբի օրվանից մինչև վերջ։ Սկզբի օրվանից, երբ խուճապը մտցրին բանակ, ասացին՝ փախեք, մի կռվեք, հողերը հանձնված են։ Առաջին օրվանից արդեն հիմնականում հարավային թևում՝ Ջաբրայիլի հատվածում գնում էին նման խոսակցություններ։

Որպեսզի հենց հարավայի՞ն ճակատից էլ ճեղքումը լիներ։

– Այո՛, հարավային ճակատից էլ եղավ ճեղքումը ու տենց գնաց ու տարածվեց արդեն։

Պարոն Մելքոնյան, Սամվել Բաբայանը պնդում էր, որ պետք է քննություն գնա և պարզվի, թե ինչու են հրամանատարները հրաժարվել հրաման կատարել, առանձին դրվագների վրա լույս սփռելու համար նաև։ Դուք ակնկալո՞ւմ եք, որ պատշաճ քննություն կգնա, ու հանրությունը կիմանա, թե ով էր այդ ամենի մեղավորը։

– Այո՛, քրեական գործ պետք է հարուցվի։ Դրանով պետք է զբաղվի զինվորական դատախազությունը։ Ես պնդում եմ, որ քրեական գործ պետք է հարուցվի դավաճանության հոդվածով ու դրանից հետո քննություն գնա։ Փառք Աստծո, մեր զինվորները կան, պատերազմի շատ մասնակիցներ հետ են եկել ու նրանք բոլորն էլ ցուցմունք կտան, թե ոնց եղավ, որ նման բաներ կատարվեցին բանակում։ Եթե քրեական գործ հարուցվի ու նորմալ քննություն գնա, ապա ամբողջ դավաճանական ցանցն ի հայտ կգա։

Իսկ ակնկալո՞ւմ եք, որ ներքաղաքական այս լարված ժամանակահատվածում նման քրեական գործ կհարուցվի։

– Դա իշխանությունների գործն է։ Եթե իշխանությունները ուզում են ապացուցել իրենց մասնակից չլինելը տեղի ունեցած դավաճանությանը, ապա պետք է գնան օբյեկտիվ քննության։ Կրկնում եմ՝ քրեական գործ պետք է հարուցվի, ու պետք է գնա օբյեկտիվ քննություն, որպեսզի պարզվի, թե որտեղից է սկսվել այդ ամենը, ում հրահանգներով և ով է հիմնականում դրա հեղինակը, կազմակերպիչը ու դրա հիմնական պատասխանատուն։

Բայց դրան զուգահեռ, ամեն օր ներքաղաքական իրավիճակն ավելի է սրվում, մեդիատեռոր է իրականացվում հանրության նկատմամբ, ամեն օր հսկայական չափաբաժնով ապատեղեկատվություն է տարածվում, բնակչության շրջանում խուճապ է տարածվում, թե Սյունիքն են հանձնում, թշնամին Ջերմուկի սարերի հետևում զորամաս է կառուցում, Վարդենիսի գյուղերն են տվել և այլն։ Սա ի՞նչ նպատակով է արվում։

– Հիմա ամեն ինչ միտումնավոր է արվում։ Ոչ մի կասկած չկա։ Բայց դրանց դեմը պետք է ինչ-որ մի բանով առնվի։ Այսպես չի կարող շարունակվել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում