ԱՄՆ անվտանգության ծառայության ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են ԱՄՆ նախագահի նստավայրի՝ Սպիտակ տան անվտանգության համար, ձերբակալել են մի մարդու, որը փորձել է ցանկապատի վրայով ներխուժել Սպիտակ տան բակ: Նրա ձերբակալությունը ցուցադրվել է ամերիկյան լրատվամիջոցների ուղիղ եթերում: Անվտանգության աշխատակիցները նրան գետնին են տապալել և ձեռնաշղթաներ հագցրել:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Բարաք Օբաման այդ պահին եղել է Սպիտակ տանը: Սակայն, ըստ անվտանգության աշխատակիցների, նրա կյանքին ոչինչ չի սպառնացել: Իրավապահները փորձում են պարզել, թե որն է եղել տղամարդու գործողությունների պատճառը: