Եվրամիության խոշորագույն բեռնատար արտադրողները որոշում են կայացրել դադարեցնելու բենզինային և դիզելային շարժիչներով ծանր բեռնատար մեքենաների վաճառքները մինչև 2040 թվականը. Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Financial Times-ը:
Համապատասխան պարտավորությունը արաձանագրված է համաձայնագրում, որը ստորագրել են Daimler, Scania, Man, Volvo, Daf, Iveco և Ford Եվրոպական ավտոմեքենաների արտադրողների ասոցիացիայի հովանու ներքո: «Դրան հասնելու համար մենք պետք է միասին աշխատենք», – ասել է շվեդական Scania- ի գլխավոր տնօրեն Հենրիկ Հենրիկսոնը:
Նման դաշինքը Պոտսդամի կլիմայի փոփոխության ուսումնասիրության ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ նախատեսում է, ըստ նրա, կենտրոնանալ մարտկոցների տեխնոլոգիայի, ջրածնի և էկոլոգիապես մաքուր վառելիքների վրա:
Դաշինքը 50-100 միլիարդ եվրո կծախսի նոր տեխնոլոգիաների վրա: Ավտոմեքենաներ արտադրողները նաև կոչ են արել մեծ ներդրումներ կատարել էներգահամակարգերում և ավելացնել ածխածնի արտանետման հարկերը ամբողջ Եվրոպայում: