Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Հարց եմ տալիս մեկ-երկու տականքի՝ լավ, է՞լ ինչ եք ուզում վիրավորված Արցախից. Դավիթ Բաբայան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

– Պարոն Բաբայան, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է Արցախի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը հրադադարի պայմաններում նման սադրանքի գնալով։

– Ադրբեջանն առհասարակ սադրանքներ կազմակերպելու շատ հարուստ փորձ ունի։ Նման սադրանքները չեն լինում պարզապես իրավիճակը սրելու փոքր միջադեպեր։ Անգամ փոքր սադրանքները մի քանի նպատակ են ունենում՝ ներքաղաքական ու արտաքին քաղաքական ասպարեզներում։ Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում։

Պատերազմն ավարտվել է, ռուս խաղաղապահներն այստեղ են։ Զինադադարի ռեժիմը մեկ ամսից ավելի գործում է, իսկ նրանք դիմում են նման սադրանքների։ Հասկանանք՝ իրենց գերնպատակը որն է։  Նախևառաջ՝ դիտարկենք Արցախի հետ փոխհարաբերությունների տեսանկյունից։ Նրանք անընդհատ փորձում են Արցախի հասարակությանն ահաբեկության, վտանգի տակ պահել։ Այսինքն՝ նրանք տեսնում են, որ ահագին մարդ վերադարձել է։ Մարդիկ անցնում են իրենց առօրյային, թեպետ իհարկե Արցախը վիրավորված, սարսափելի վիճակում է։ Նրանք նման սադրանքի են դիմում, ու սա բնականաբար իր ազդեցությունը պետք է թողնի մարդկանց վրա, մարդիկ մտածեն, որ վաղը նորից կարող է պատերազմ սկսվել։ Ոմանք կսկսեն մտածել՝ կապե՞լ իրենց կյանքը Արցախի հետ, թե՞ ոչ։ Նրանք սրանով ահաբեկում են մեր Սյունիքի քույրերին ու եղբայրներին, քանի որ այնտեղ ևս սադրանքներ են լինում։ Առաջին նպատակը սա է՝ ահաբեկել, այնպես անել, որ մարդիկ չվերադառնան, ով էլ վերադարձել է,  կասկածով լցվի իր ապագայի նկատմամբ։

Երկրորդ՝ փորձում են հարված հասցնել ռուսական խաղաղապահ ուժերի հեղինակությանը։ Ռուս խաղաղապահները դեռևս չեն սկսել իրենց լիակատար գործունեությունը, դեռ ընթացքի մեջ է։ Հիմա մենք տեսնում ենք նման սադրանքներ, երբ կարծես թե ռուս-ադրբեջանական հարաբերությունները նորմալ են։ Տեսնում ենք Բաքվի շքերթը, պանթուրքիստական միտումները, Էրդողանի ելույթը։ Խաղաղապահների դեմ ուղղված գործունեությունը նաև Ռուսաստանի դեմ գործունեություն է։

Եվ երրորդ՝ հակառուսական տրամադրությունների սերմանումը։ Դժբախտաբար կան քաղաքականությունից մեկ-երկու թափառական, որոնք իրենց ամբողջ կյանքի ընթացքում աշխատել են Արցախի, հայ-ռուսական հարաբերությունների դեմ։ Հիմա նրանք բուսնում են, նորից հավաքներ են կազմակերպում, այդ կեղտոտ շարասյունը նորից իր գործն է անում։ Կան մարդիկ, որոնք չեն հասկանում ու գնում են այդ սադրիչների հետևից։ Ճիշտ է՝ Արցախում շատ քիչ մարդիկ են, բայց մենք գիտենք նրանց անունները, գիտենք՝ ինչ են անում։ Բայց կուզեի, որ հատկապես Երևանում գտնվող մարդիկ մի հատ գան Արցախ ու տեսնեն, թե ինչ վիճակ է այստեղ, ով է այստեղ կանգնած։ Նորից այս մասնատված ու վիրավոր վիճակում գտնվող Արցախն օգտագործել ինչ-որ շահարկումների համար՝ անբարոյականության գագաթնակետն է։ Դժբախտաբար Ադրբեջանն ինչ-որ տեղ իր կեղտոտ նպատակներին փորձում է հասնել։ Արցախի բնակչության գերակշիռ մասը՝ 99.9 տոկոսը, որևէ վատ զգացում չունի ռուսների նկատմամբ։ Դա ճիշտ է։ Կա երկու-երեք մարդ, որոնց շատ լավ գիտենք. նրանք այդ տրամադրությունների շահարկումը դարձրել են իրենց կյանքի նպատակը, դրանով են աշխատավարձ ստանում։ Ադրբեջանի պրովոկացիան հենց այս տեսակետից պետք է դիտարկենք։ Ես ավելի քան համոզված եմ, որ ժամանակի ընթացքում նրանց այլևս չի հաջողվելու նման պրովոկացիաներ անել ու թեթև պրծնել, որովհետև այդ միտումները գիտակցում են նաև այլ տեղերում։

– Դուք համոզվա՞ծ եք, որ նման սադրանքների դեպքում մենք կարող ենք հույսներս դնել ռուս խաղաղապահների վրա։ Վերջին միջադեպից հետո նաև այդ հարցն են շահարկում, թե ուր էին խաղաղապահները։

– Որովհետև այդ սադրանքի նպատակներից մեկը հենց նման տրամադրությունների սերմանումն է։ Կրկնում եմ՝ վե՛ր կացեք, եկե՛ք, տեսեք, թե ինչ վիճակում է Արցախը, ինչ վիճակի է հասցվել Արցախը։ Որոշ մարդիկ տաքուկ տեղերում  կարող են հայրենասիրությունից խոսել, բայց հայրենասիրությունը մուտիլովկաներով չէ։ Հայրենասիրությունն ամեն օր քո կյանքը վտանգելով այնտեղ ապրելով է ու այս իրավիճակում երկիրը վերականգնելու ուղղությամբ քայլերն են ու ամենօրյա աշխատանքը։ Լավ, է՞լ ինչ եք ուզում վիրավորված Արցախից։ Ես հարց եմ տալիս մեկ-երկու տականքի, չնայած հասկանում եմ, գիտեմ՝ ինչ են ուզում։ Հերիք է, դարձի եկեք, պետք է դասեր քաղենք ու ճիշտ քայլեր անենք, եթե ուզում ենք փրկել մեր երկիրը։ Թե չէ սա անխուսափելիորեն տանելու է կործանման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում