Բրիտանացի հոգեբան Ամանդա Գումերը Daily Star-ին տված հարցազրույցում ասել է, որ Ձմեռ պապի մասին երեխաներին ստելը վնասում է նրանց հոգեբանությանը: Նրանք ծաղրվում են իրենց հասակակիցների կողմից և դադարում են վստահել իրենց ծնողներին:
Մասնագետը կարծում է, ճիշտը երեխաներին ճշմարտությունն ասելն է 10-11 տարեկան հասակում: Այս պարագայում ավելի լավ է սպասել, որ նրանք հարցնեն, և բարի կախարդի գոյության վերաբերյալ նրանց մտորումները բերել ճիշտ ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, Գամմերը հավելել է, որ զրույցի ընթացքում արժե նշել՝ Սուրբ Ծնունդը և Ամանորը բարության և ուրիշների հանդեպ հոգատարության ժամանակաշրջան են: Եվ, հետևաբար, մեզ բոլորիս թվում է, որ դրանք կախարդական օրեր են: