Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կյանքի կոչման գործնական խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում: