Thursday, 18 04 2024
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել

Մենք այսօր Նիկոլի հրաժարականը չենք պահանջում. Վլադիմիր Առաքելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազատամարտիկների դաշինքի անդամ Վլադիմիր Առաքելյանը։

Պարոն Առաքելյան, պատերազմից հետո երկրում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաներ իրականացնել, պահանջել վարչապետի հրաժարականը։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

– Նախ ես դրանց ընդդիմություն չեմ համարում։ Մենք տեսնում ենք, թե ովքեր են փողոցում, տեսնում ենք, թե ինչի են ընդունակ։ Քաղաքապետ կոչեցյալները վեր են կենում ժողովրդի անունից հայտարարություններ են անում, թե պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բայց չէ՞ որ այդ համայնքը, այդ քաղաքը ժողովուրդ ունի, և այդ ժողովուրդն է առաջին հերթին ընտրել Փաշինյանին։ Եթե այդ ժողովուրդը չի պահանջում հրաժարական, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները ինչի են դուրս գալիս ու էշ-էշ դուրս տալիս։ Եթե այս ազգն իրականում ուզում է ապրել, պետք է «ոչ» ասի այսօրվա էս 16-ին։ Դրանք, կրկնում եմ, ընդդիմություն չեն։ Ընդդիմությունը լինում է կառուցողական։ Իսկ դրանք այսօր խոսում են ամեն ինչից, բացի կարևորից։ Դրանք սուտի հայրենասերներ են։ Դրանք են իրական դավաճանները։ Նրանք են դավաճանել մեր երկրի զինվորին, ազատամարտիկներին, ինչի պատճառով հողերը հանձնվեց թուրքերին։ Նիկոլը 2.5 տարի առաջ վարչապետ դարձավ, ու հենց էդ պահից  ձևավորվել էր այն խումբը, որը այսօր հրաժարական է պահանջում։ Նիկոլը անփորձ տղա էր, ու եթե նրանք իրական հայրենասեր մարդիկ էին, պետք է օգնեին Նիկոլին, ոչ թե նստած-չնստած խեղդեին ու բերեին հասցնեին պատերազմի դուռը։ Այսօր Հայաստան աշխարհը շատ վատ դրության մեջ է։ Մենք հաղթած ենք եղել։ Մի փոքրիկ ազգը կռվում էր 4-5 պետությունների դեմ, բայց այսօր այս վիճակն է։

Վարչապետի հրաժարականն է պահանջում նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ բանակով տարավ պարտության։ Եվ եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է Հայաստանի անկախությունը։

– Սեյրան Օհանյանը նախ թող իրեն նայի ու ասի, թե ինչու Շուշիում դավաճանեց տղաներին, ինչու թողեց տղաներին ու թռավ։ Երկրորդը՝ թող իր տղայի մասին մտածի, որ ոտքից իրեն խփեց, որպեսզի կռիվներին չմասնակցի, Ցորի գունդը թողեց մենակ։ Արդեն ժամանակն է, որ իրերը իրենց անուններով կոչենք։ Նույն Սեյրան Օհանյանը այդ ինչպես, ինչի հիման վրա է դղյակներ կառուցել։ Ժամանակին, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, բանակը սոված էր մնում, իսկ այսօր վարչապետի հրաժարականը պահանջող Սեյրան Օհանյանը դղյակներ էր կառուցում։ Նախ առաջինը մենք պետք է ձերբազատվենք մեր ներքին թուրքերից, հետո նոր անցնենք արտաքին թուրքին։ Մենք՝ ազատամարտիկներս, Ղարաբաղը այդ վիճակին չենք թողնի, մենք ավելի ենք հզորանալու և ամեն ինչ հետ ենք բերելու։

Այսինքն՝ եթե  նույն Սեյրան Օհանյանի, նախկին իշխանության ժամանակ մեր բանակը զինվեր, գումարները դրվեին ճիշտ, արդիական սպառազինություն գնելու վրա, ապա այսօր այս վիճակը չէի՞նք ունենա։

– Այո։ Դուք այսօր նայեք նրանց դղյակները և նայեք հայրենիքին անմնացորդ ծառայած սպաների ունեցածը։ Շատերը անգամ տուն չունեն։ Փոխարենը այն մարդիկ ունեն դղյակներ, ովքեր բանակում թալանով են զբաղված եղել, թալանել, կեղեքել են բանակը։ 20 տարի իրենք վայելել են այդ  ամենը՝ բանակը շենացնելու, զենք առնելու փոխարեն։ 44-45 օր մենք կարողացանք դիմակայել ոսոխին  մեր կամքի շնորհիվ։ Բա ո՞ւր էին այսօրվա հրաժարական պահանջողները։ Բա էդ վեհափառը։ Վեղարը հանենք՝ տակը կմնա մենակ փառը։ Երկրում Հոկտեմբերի 27 եղավ՝ մի ծպտուն չհանեց, 2004 թիվ եղավ, Մարտի 1 եղավ, ու նա ոչ մի անգամ էս ազգին հանգստության կոչ չարեց։ Իսկ այսօր վեր է կացել ու վարչապետի հրաժարական է պահանջում։ Դու ո՞վ ես, արա։ Գնա ու վեր ընկի տեղդ։ Դե որ այդպես է, մենք էլ իր հրաժարականն ենք  պահանջում։ Ես մի բան գիտեմ՝ այս երկրի տերը բանակն է, մեր 18 տարեկան երեխաները ու ազատամարտիկները։ Այն պահին, երբ բանակը, 18 տարեկան երեխեքն ու ազատամարտիկները՝ մենք կպահանջենք Նիկոլի հրաժարականը, նա հրաժարականը կտա։ Իսկ մենք այսօր Նիկոլի հրաժարականը չենք պահանջում։

Պարոն Առաքելյան, քանի որ Դուք հիշատակեցիք Մարտի 1-ը, ուզում եմ հարցնել՝ Ձեր կարծիքով, եթե նույն Մարտի 1-ի գործով պատշաճ քննություն գնար, այսօրվա հրաժարական պահանջողները որտե՞ղ պետք է լինեին։  

– Այո։ Նախ առաջինը այդ «թավիշ» բառը մեր հերն անիծեց. մերն էլ, Նիկոլինն էլ հետը։ Արդեն բանը բանից անցել է, ու պետք է մոռանալ այդ «թավշյա» բառը։ Տեսեք՝ ովքեր են այսօր պահանջում Նիկոլի հրաժարականը. ովքեր նախկին իշխանությունների հետ կոալիցիա են եղել, ովքեր անցնում են տարբեր քրեական գործերով։ Նրանք ամբողջ մի երկիր տանուլ տվեցին, որպեսզի Նիկոլին տապալեն, նորից  գան իշխանության։ Կրկնում եմ՝ նրանք Ղարաբաղը տանուլ տվեցին, չօգնեցին, դավաճանեցին, որ գան իշխանության։ Հասկացանք՝ Նիկոլը շատ սխալներ ունի, մենք դեմ չենք դրան, բայց Նիկոլը դավաճան չէ։ Դավաճանը այն մարդիկ են, ովքեր չօգնեցին պատերազմի ժամանակ։ Դավաճան են այն մարդիկ, ովքեր ցանկացան, որ թուրքին տան այդ երկրը, որպեսզի դրա շնորհիվ գան իշխանության։ Հիմա էլ կեղտոտ ստեր են տարածում, թե հեսա Սյունիքն են տալիս, 50 միլիարդ ադրբեջանցին մեզանից փող է ուզում, Վարդենիսը վերցրել են, գրավել, զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին են օգտագործում։ Ու ուրախանում են էդ ամենով։ Լսեք, հանգիստ թողեք էդ ընտանիքներին։ Կամ ղարաբաղցիները եկել՝ Նիկոլից են  բան պահանջում։ Է, գնացեք ձեր նախագահից պահանջեք, ձեր նախագահն է Նիկոլից  պահանջել դադարեցնել պատերազմը։ Հիմա ինչի՞ են եկել Նիկոլին պահանջներ առաջադրում։

Հիմա ունենք այն, ինչ ունենք։ Ինչպե՞ս պետք է առաջ շարժվենք, ինչպե՞ս արդիականացնենք բանակը, որո՞նք պետք է լինեն հիմա իշխանության առաջնահերթությունները։

– Առաջին հերթին պետք է կանգնել բանակի կողքը։ Մենք պետք է վերջին զինատեսակներից գնենք, բանակը կարճ ժամանակահատվածում վերազինենք, հզորացնենք, դարձնենք պրոֆեսիոնալ բանակ։ Մեր բանակը պետք է պրոֆեսիոնալ բանակ դառնա, մեզ պրոֆեսիոնալ սպաներ են պետք է, քանի որ մեզ բազում արհավիրքներ են սպասվում, որպեսզի կարողանանք դրանց տակից դուրս գալ։
Հետևաբար այսօրվա զանգվածը, որ դուրս է եկել փողոց, թող խելքները հավաքի գլուխները ու վերջ տա այս ամենին։ Այսօր թուրքը Սյունիքի, Սևանի, Երևանի մասին է խոսում ու դա իզուր չի ասում։ Վազգեն Մանուկյանը եթե այդքան հայրենասեր է, թող կանգնի ու հրաժարվի այս փողոցային խուլիգանություններից, բոլորը կանգնեն բանակի կողքին, օգնեն բանակին ոտքի կանգնել։ Մեզ քաղաքացիական պատերազմ պետք չէ։ Մեզ համախմբում է պետք, որպեսզի առաջիկայում մեր դեմ ծառացած խնդիրները բոլորս միասին հաղթահարենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում