Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը կարող էր ավելի մեծ լինել. պետք է արագ հասնել քաղաքական ու տնտեսական կայունության

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին տասն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 6,7 տոկոսով։ Օրինակ՝ առաջին ինն ամիսներին այդ անկումը 6,6 տոկոս էր, ութ ամիսներին՝ 6,4, յոթ ամիսներին՝ 5,7։ Իսկ անկումը սկսվել է այս տարվա առաջին չորս ամիսներից սկսած, երբ հունվար-ապրիլ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը նահանջ ապրեց 1,4 տոկոսով։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ տնտեսական ատիվության այդչափ անկման պատճառը, բնականաբար, կորոնավիրուսն ու պատերազմն էին: Բայց այդ երկու գործոնները հաշվի առնելով՝ անկումը կարող էր ավելի մեծ լինել, քան արձանագրված է պաշտոնական տվյալներով։ «Այո՛, տնտեսական ակտիվության նվազում ունենք, բայց մյուս կողմից, եթե դիտարկենք այդ արտաքին գործոնների ուժգնությունը՝ կորոնավիրուս և պատերազմ, ապա այդ ուժգնության, հսկայական ազդեցության գործոնների պայմաններում տնտեսական ակտիվության այս չափով անկումը շատ չէ: Կարող էր ավելի մեծ անկում լիներ, իսկ եթե չկա, ապա դա նշանակում է, որ որոշակի պրոցեսներ տնտեսության մեջ սաղմնավորվել էին, տնտեսությունը սկսել էր ամրանալ, բարձրացնել իր մրցունակությունը, որը թույլ տվեց տնտեսական նման կորստով անցնել այս ամենի միջով: Եվ եթե մենք կարողանանք արագ հասնել քաղաքական ու տնտեսական կայունության, ապա կարծում եմ, որ ներկա կորուստը կլինի մեր առավելագույն կորուստը, որը արձանագրվելու է այդ տարվա մեջ տնտեսական անկման տեսքով»,-ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ, քանի որ դեռևս քաղաքական անկայունության փուլում ենք, և ամեն ինչ կախված է այն բանից, թե իրավիճակը երբ կկայունանա և ինչպես, ապա շատ դժվար է կանխատեսումներ անել։ «Դեռ անորոշ է, թե քաղաքական կայունությունը երբ կլինի, և քանի որ իրավիճակը ոչ սովորական է, բացի դրանից՝ կորոնավիրուսը դեռ շարունակվում է, ապա այս իրավիճակում կանխատեսումային որևէ մոդել չի գործում: Այս իրավիճակում շատ ինչուներ և եթեներ կան: Եթե մենք կարողանանք շատ արագ մոբիլիզացիա իրականացնել, եթե վստահություն լինի կոորդինացիա իրականացնող մարմինների նկատմամբ, եթե մտավոր ներուժը համախմբվի, եթե կարողանանք Սփյուռքի ներուժը պատշաճ ձևով համախմբել, եթե արտաքին քաղաքական կայունություն լինի, ապա այդ դեպքում մենք կկարողանանք համեմատաբար արագ վերականգնվել»,- ասաց Քթոյանը:

Ինչ վերաբերում է իրավիճակը փրկելու, շտկելու ուղղությամբ իրականացվելիք քայլերին, ապա, տնտեսագետի խոսքերով, նախորդ քայլերի նկատմամբ, բնականաբար, ոչ ստանդարտ մոտեցումներ են պետք, բայց մյուս կողմից էլ կան ստանդարտ քայլեր, որոնք որ ձեռնարկվել են այն երկրների կողմից, որոնք որ նման իրավիճակում եղել են։ «Օրինակ՝ հետպատերազմյան տնտեսության վերականգնումը Գերմանիայում, Ճապոնիայում, կորեական, վիետնամական օրինակը, իսրայելական օրինակը: Նման օրինակներ շատ կան: Իհարկե, զգալի տարբերություններ ևս կան, բայց, այդուհանդերձ, մի ընդհանուր բանաձև կա, ռեսուրսների համախմբում և աշխատանք, նորարարություններ, կրթություն, գիտություն, մտավոր սեփականություն: Սրանք քաղաքականության հենասյուներն են, որոնք որ կարող են հնարավորություն տալ արագ վերականգնվել»,- ասաց Քթոյանը:

Անդրադառնալով կառավարության կազմի, ոլորտային նախարարների փոփոխությանը, մեր զրուցակիցը նկատեց, որ տնտեսական իրավիճակի կայունացումը բազմագործոն պրոցես է: Դրա վրա, բնականաբար, ազդեցություն ունեն նաև անձերը, ոլորտային նախարարությունների պատասխանատուները, էկոնոմիկայի նախարարը։ «Դատելով էկոնոմիկայի նորանշանակ նախարարի ելույթներից, իր նախորդ գործունեության ոլորտից, ոչ ստանդարտ մոտեցումներից, ապա ինձ թվում է, որ նոր նախարարը կարող է ոչ ստանդարտ լուծումներ առաջադրել այս իրավիճակում: Իսկ թե դրանք ինչպես կիրագործվեն, դրանց առաջադրման համար մենք կունենանք բավարար մարդկային ռեսուրսներ, ապա դա հարցի մյուս կողմն է: Համենայնդեպս նախադրյալներ կան»,- եզրափակեց Քթոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում