Friday, 19 04 2024
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»

Ֆրենսիս Ռիկիարդոնեն խուսափողական պատասխան է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Սենատում օգոստոսի 2-ին Թուրքիայում դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկիարդոնեի հաստատման լսումների ժամանակ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից նշանակված՝ այդ երկրում դեսպանի պաշտոնավարման լրիվ ժամկետին հավակնող Ռիկարդոնեն խուսափել է Հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության մասին սենատոր Մենենդեսի կողմից առաջարկված հարցերին ուղիղ պատասխան տալուց։

Բացի այդ, Ռիկիարդոնեն թույլ բացատրություն է ներկայացրել Թուրքիայի ներկայիս սահմաններում գոյություն ունեցող քրիստոնյա համայնքների իրավունքների և բարեկեցության վերաբերյալ սենատորների կողմից արտահայտված մտահոգություններին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, որի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ Նյու Ջերսիի և ԱՄՆ-ի այլ մասերում բնակվող ամերիկահայերը բարձր են գնահատել սենատոր Մենենդեսի առաջնորդություն ու վճռականությունը՝ դեսպան Ռիկիարդոնեից պատասխաններ ակնկալելու և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ԱՄՆ կառավարությունից ազնվություն պահանջելու գործում:

Համբարյանը նշել է. «Ցավոք, այսօր կրկին ականատեսը դարձանք, թե ինչպես երկրի դիվանագիտության բարձրագույն ներկայացուցիչներից մեկը կրկին դիմել է բառախաղի՝ բացահայտ ճշմարտությունն անվանելուց խուսափելու նպատակով։ Ճշմարտությունն ապրանք չէ, և մարդու իրավունքները չեն վաճառվում. Ամերիկան չպետք է վաճառի, կամ, ինչն ավելի վատ է՝ օտարերկրյա պետության ճնշման տակ հրաժարվի ցեղասպանության նկատմամբ իր ունեցած դիրքորոշումից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում