Ճապոնիայի առողջապահության նախարարության փորձագիտական հանձնաժողովը հավանություն է տվել երկրում գենետիկորեն ձևափոխված լոլիկի վաճառքին: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը:
Սա առաջին դեպքն է, երբ իշխանությունները երկրում գենետիկորեն ձևափոխված մթերքի վաճառք են թույլ տալիս: Լոլիկը, որում գենային ճանապարհով ավելացել է արյան ճնշումը իջեցնող ամինաթթուների ծավալը, համատեղ մշակվել է Ցուկուբայի համալսարանի և Sanatech Seed ընկերության կողմից:
Նշվում է, որ այս լոլիկները չեն պարունակում գեներ, որոնք բացակայում են սովորական լոլիկում: Ճապոնիայում 2019 թվականին օրենք ընդունվեց, որը թույլ է տալիս գենետիկորեն ձևափոխված սննդամթերք վաճառել՝ Առողջապահության նախարարության հատուկ հանձնաժողովի կողմից համապատասխան հաստատում ստանալուց հետո: