Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

ՄԱԿ-ն ուսումնասիրում է Արցախի անկախության ճանաչման հարցը, ու Մոսկվան դրան խոչընդոտել չի կարող

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր, որ տարածաշրջանի բնակիչների կարիքների գնահատման առաքելությունը պետք է Լեռնային Ղարաբաղ ժամաներ դեկտեմբերի սկզբին, բայց դա դեռ տեղի չի ունեցել: «Ես չէի ասի, որ խոչընդոտներ կան»,- ասել է Դյուժարիկը:- Մանրամասները դեռ մշակվում են»:

«Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջանների հումանիտար կարիքները,- ընդգծել է նա:- ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման և մյուս վարչությունների մեր գործընկերները աշխատում են ներգրավված բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական կարիքների անկախ գնահատում կատարելու համար»:

Նա կոչ է արել «բոլոր կողմերին համագործակցել ՄԱԿ-ի հետ առաքելության շուտափույթ ուղարկմանը նպաստելու համար»:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ՄԱԿ-ն այժմ ուսումնասիրում է Արցախի անկախության ճանաչման հարցը և այդ պատճառով էլ առաքելություն է ուղարկում իրավիճակը տեղում գնահատելու համար. «Այդպիսի հարց մտավ միջազգային քաղաքական օրակարգ։ Եվրոպական մի շարք երկրներ՝ Ֆրանսիան, Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, արդեն անդրադարձել են այդ հարցին, և բավականին մեծ շարժում կա Եվրոպայում տեղական ինքնակառավարման մակարդակով՝ Արցախի Հանրապետության ճանաչման օրակարգով։ Այժմ ՄԱԿ-ն իր օրակարգում այդ հարցն ունի, ու դա է պատճառը որ սեփական առաքելությունն է այնտեղ ուղարկում՝ անկախ ռուսական զորքի այնտեղ գտնվելու առկայությունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ Ռուսաստանը դրան որևէ կերպ չի՞ խոչընդոտի, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, Ռուսաստանը ոչ մի կերպ ոչ մի բանի չի կարող խոչընդոտել։ Արցախի Հանրապետության ճանաչումը, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը, Շուշիի, Հադրութի ու Շահումյանի շրջանի դեօկուպացիան հնարավորություն է տալու տարածաշրջանում հասնելու կայուն խաղաղության։ Միայն այդպես է հնարավոր հասնել երկարատև ու կայուն խաղաղության»։

Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գործարք ունի, որով պետք է սպասարկի նոյեմբերի 9-ի որոշումը Արցախի տարածքի բաժանման հետ կապված. «Այդ տրամաբանության մեջ, իհարկե, ՌԴ արտգործնախարարը բացասական է գնահատում աշխարհի այն քննադատությունը, որն այսօր համատարած ներկայացված է առաջատար ԶԼՄ-ներում առաջատար վերլուծաբանների կողմից։ Իհարկե, Ռուսաստանը դժգոհ է, որ եվրոպական երկրները և Միացյալ Նահանգները կոշտ դիրքորոշում ունեն։ Ռուսաստանը հանդիպեց անհաղթահարելի պատնեշի։ Դեկտեմբերի 2-ին իրենք ուզում էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանագիր կնքվեր հակամարտությունը դադարեցնելու մասին՝ այս սկզբունքներով, որով իրենք նոյեմբերի 9-ին որոշեցին։ Սակայն դա տեղի չունեցավ, որովհետև Ֆրանսիան սպառնաց, որ այդ դեպքում կճանաչի Արցախի անկախությունը։ Դա Ռուսաստանին կանգնեցրեց այն փաստի առաջ, որ եթե Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հրաժարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, նույն ճակատագիրը կարող է ունենալ Նորմանդական քառյակը, այսինքն՝ Ֆրանսիան ու Գերմանիան դուրս կգան Ուկրաինայի հետ կապված բանակցային գործընթացից։ Ռուսաստանը կարող է այստեղ էլ բախվել մի սցենարի, որ ուժի կիրառման միջոցով վիճելի հարցեր կարգավորվեն։ Այս ամենը Ռուսաստանին ստիպեց հետ կանգնել, ու դեկտեմբերի 3-ին ստիպված եղան համատեղ հայտարարություն անել ՌԴ արտգործնախարարը, Ֆրանսիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ առ այն, որ համապարփակ խաղաղության պայմանագիրը Արցախի հարցով պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ու այն պետք է պարունակի հայտնի Մադրիդյան սկզբունքների էլեմենտները»։

Ղուկասյանը փոխանցեց, որ այդպիսով Ադրբեջանին պարտադրվում է դուրս բերել զորքերը, այդ տարածքում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր, Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և համաձայնի, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, ու համաձայնի տարածք տրամադրել միջանցքի համար, որը Արցախը կկապի Հայաստանի հետ. «Այդ պայմանները կատարելուց հետո կստեղծվեն նաև պայմաններ փախստականների վերադարձի համար։ Այս պայմաններն են դրված Ադրբեջանի առջև, որը եթե նա չկատարի, ապա հակամարտությունը կլինի ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հետ։ Թուրքիան այսօր կանգնած է պատժամիջոցների առջև։ Եվրամիությունն արդեն որոշեց այդ պատժամիջոցներին ընթացք տալ։ ԱՄՆ-ում այժմ քննարկվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, Ռուսաստանը նույնպես միջազգային ճնշման տակ է։ Ադրբեջանի և անձնապես Իլհամ Ալիևի հետ դեռ հետաքրքիր բաներ կկատարվեն։ Նա իր համար արդեն տեղ է ռեզերվացրել միջազգային քրեական դատարանում՝ ինչպես դա նշված էր Բելգիայի խորհրդարանի հայտարարության մեջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում