Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Շատ դժգոհ ենք դիվանագետների աշխատանքից. այստեղ ՀՀ քաղաքացիները շատ դեպքերում պաշտպանված չեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան, փիլիսոփա, Մոսկվա քաղաքի «ГРАД» փաստաբանների կոլեգիայի իրավապաշտպան պրակտիկայի ղեկավար, ԱՐՄՌՈՍ հայռուսական իրավաբանների միության նախագահ, ռուսհայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի վարչության անդամ Ռուբեն Կիրակոսյանը։

 

– Պարոն Կիրակոսյան, Ռուսաստանի հայերը ի՞նչ են ծրագրում անել Հայաստանում և Արցախում։

– Մեր գործունեությունը զուտ իրավաբանական բնագավառում է, մենք ունենք հստակ որոշում, որ պետք է աջակցենք գերիների հարցում, այսօր հանդես ենք գալու հայտարարությամբ, որտեղ կոչ ենք անում Ռուսաստանի հայկական համայնքի կառույցներին միանալ այդ գործընթացին, քանի որ Հայաստանն արդեն դիմել է Եվրոպական դատարան, որպեսզի գերիների վերաբերյալ որոշում կայացվի և նրանց անվտանգությունը ապահովված լինի կոնկրետ երաշխիքներով: Շատ դեպքերում փաստացի նյութերի պակասություն կա, և մենք ուզում ենք հայտարարել, որ եթե այստեղի համայնքը ունի որևէ տեղեկություն, գուցե բարեկամական կապեր, նյութեր, վկայություններ, մենք դրանով աջակցենք ՄԻԵԴ-ում սկսված գործընթացին:

– Այսինքն՝ ձեր աշխատանքը հիմնականում գերիների հետ կապված հարցերի լուծմա՞նն է վերաբերում:

– Մենք՝ գտնվելով Ռուսաստանում, մտածում ենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել: Մենք դիմելու ենք նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին, եթե կարող ենք աջակցություն ցուցաբերել իրեն այստեղ գտնվելով, մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնել: Եթե կա մեկ ուրիշ աշխատանք, որ կարող ենք աջակցել Հայաստանի պետականությանը, մենք դա արել ենք և կշարունակենք անել: Մենք նաև այստեղ աշխատանքներ ենք տանում որոշ շրջանակների դեմ, որոնք Ադրբեջանի կողմից ֆինանսավորվում են այստեղ և տանում են հակահայկական, այսպես կոչված, գիտահետազոտական հետազոտություններ: Մենք նրանց դեմ պայքարում ենք:

– Հայաստանի ներքաղաքական լարված վիճակը որքանո՞վ է ազդում ձեր քայլերի, տրամադրությունների և նպատակադրումների վրա։

– Ուղղակի ու անմիջական ազդեցություն է ունենում: Ամեն մեկս առանձին և բոլորս միասին գտնվում ենք բարոյական ճգնաժամի մեջ: Ամեն օր քննարկում ենք, վերլուծում ենք, թե ոնց կարող էր այսպես ստացվել, և ոնց ստացվեց: Մենք գիտենք, որ այսօր տոն է Ադրբեջանում, ես անձամբ համացանցում հանդես եմ եկել հայտարարությամբ և կոչ եմ արել մեր հայրենակիցներին այստեղ լինել շատ զգույշ, չդառնալ սադրանքների զոհ, քանի որ բացառված չէ, որ ադրբեջանցիները կարող էին այս օրը ինչ-որ ձևով սադրանք անել Ռուսաստանում, ինչպես նախկինում են արել: Հայաստանի վիճակը մեզ վրա շատ ազդում է, քանի որ մեզնից շատերի մտերիմները, ազգականները Հայաստանում են, տեղեկություն ունենք, թե այդտեղ ինչ է կատարվում: Մենք Հայաստանի փաստաբանների միության հետ ենք աշխատում, քննարկում ենք, թե ինչ կարելի է անել: Շատ դժգոհ ենք դիվանագետների աշխատանքից, համարում ենք, որ լիարժեք աշխատանք չեն տանում:

– Ի՞նչ պետք է արվեր, որ չի արվում:

– Դա առանձին խոսակցության առարկա է, հիմա չէի ուզենա ընդլայնվել դրա շուրջը: Կան տարբեր փաստաթղթեր, որ պետք է դիվանագիտական ոլորտում լուրջ բարեփոխումներ անցկացվեն, որպեսզի այնտեղ գան մարդիկ, որոնք մոտիվացված են այդ աշխատանքին: Ես չգիտեմ, թե ինչպես են չափում դիվանագետի որակը, ինչպես են որոշում, որ սա լավ դիվանագետ է, նա վատ: Մենք տեսնում ենք, որ այստեղ ՀՀ քաղաքացիները շատ դեպքերում պաշտպանված չեն, տեղեկացված չեն իրենց իրավունքներից:

– Գերիների հարցը մնում է արդիական. երեկ հաջողվեց ընդամենը երեք գերի վերադարձնել, այն էլ առողջական խնդիրների պատճառով հնարավոր եղավ հայկական կողմին տալ: Այստեղ ռուսակա՞ն կողմի թերացումն է, թե՞ Հայաստանի:

– Պետք է ընթացքի մեջ լինել, որ կարողանաս մեկնաբանություն տալ: Ես գիտեմ, որ ռուս խաղաղապահների ղեկավար գնդապետ Մուրադովը անձամբ մասնակցել է այդ աշխատանքին, եղել է Բաքվում, բանակցություններ է տարել, որպեսզի ինչ-որ հայտարարի գան: Ես ենթադրում եմ՝ այստեղ Ռուսաստանը շատ մեծ դեր ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում