Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Ինչ է սկսել նախագահ Արմեն Սարգսյանը. հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանի նախագահի նստավայրը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված վիճակը: Դեկտեմբերի 8-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, դարձյալ ներքին իրավիճակը քննարկելու նպատակով: Այդ հանդիպմանը նախորդել էր դեկտեմբերի 7-ի երեկոյան հանրայնացված մի ձայնագրություն, որտեղ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն համոզում է Սերժ Սարգսյանին Ալիևին հանձնել 7 շրջաններ, ինչի դիմաց Ալիևը պատրաստ է վճարել 5 միլիարդ դոլար: Սերժ Սարգսյանն ասում է, որ ինքը կվճարի Ալիևին 6 միլիարդ, եթե նա հրաժարվի այդ 7 շրջաններից: Սարգսյանը նաև ասում է, որ այդ շրջանները չի կարող հանձնել, քանի որ դրանց համար զոհվել է 5 հազար զինվոր:

Սերժ Սարգսյանի գրասենյակը արձագանքելով ձայնագրության հանրայնացմանը նշեց, որ դա 2016 թվականի հոկտեմբերին Երևանում ՀԱՊԿ նախագահների փակ նիստից է, ընդունում են ձայնագրության տարածումը որպես փաստ, բայց չեն մեկնաբանում փակ նիստը: Սարգսյանի գրասենյակը միաժամանակ հարց էր տվել, թե ինչպես է ձայնագրությունը հանրայնացվել: Այդ հարցի պատասխանը թերևս պետք է փնտրել մարդկանց շրջանակում, ովքեր կարող էին տնօրինել ձայնագրությունը: Իսկ շրջանակը առնվազն գծվում է նիստին մասնակից երկրների ղեկավարություններով, ոչ միայն լոկ Հայաստանի որևէ պաշտոնյայի շրջանակով: Հետաքրքիր էր, որ ձայնագրությունը հանրայնացվել էր փաստորեն թե վարչապետի հրաժարականի վերջնագրից առաջ, որ ներկայացրել էր 17-ի ձևաչափը, թե փաստորեն Սերժ Սարգսյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից առաջ: Այդ իմաստով բնականաբար հարց էր առաջանում, թե արդյո՞ք նախագահ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել նախկին մյուս երկու նախագահներին էլ: Եվ ահա, նախագահի գրասենյակը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի հետ նրա հանդիպման մասին:

Մեծ հավանականությամբ հերթի մեջ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումն է: Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը վարչապետի հրաժարականի կողմնակից է, նա դեռևս 17-ի միասնական թեկնածուի հրապարակումից օրեր առաջ արել է հրաժարականի անհրաժեշտության և ժամանակավոր կառավարության ձևավորման մասին հայտարարություն: Հետո նա մասնավոր այց կատարեց Մոսկվա, հանդիպելով տեղի հայկական շրջանակներին: Հայաստանյան մամուլի գնահատմամբ այցը եղել է անհաջող, թեև հայկական մամուլի ընդհանրապես, և այս օրերիս մասնավորապես որևէ տեղեկություն դժվար է գնահատել միարժեք կամ միաչափ: Այժմ Արմեն Սարգսյանը սկսել է հանդիպումներ նախկին նախագահների հետ և այդ իմաստով առաջանում է այսպես ասած կալիբրից բխող հարց՝ արդյո՞ք Սարգսյանը սկսել է ինչ որ ջանքի եզրափակիչ փուլ: Այդ ֆոնին հատկանշական է նախօրեին վարչապետ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում, որ պատրաստ է ցանկացած քաղաքական ուժի հետ երկխոսության, եթե այդ ուժը չի խոսում սպառնալիքի լեզվով: Բայց, գոնե առայժմ 17-ը շարունակում է Փաշինյանի հետ խոսել սպառնալիքի լեզվով, ինչը նշանակում է նրան ավելի շատ մղել ոչ թե հրաժարականի, այլ դիրքերի կարծրացման, ըստ այդմ Հայաստանն էլ ավելի մղել բախումնային հանգուցալուծման, կամ՝ արտաքին միջամտությամբ հանգուցալուծման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում