Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ակնկալում ենք, որ Մինսկի խումբը և մասնավորապես Ֆրանսիան մոբիլիզացնեն միջազգային հանրությունն այս հարցերի շուրջ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, Nuvelles D՛Armenie ամսագրի խմբագիր Արա Թորանյանը։

– Պարոն Թորանյան, ինչպե՞ս եք գնահատում ԱԳ նորանշանակ նախարարի այցը Ֆրանսիա Մոսկվա այցից հետո։ 

– Հակամարտության ավարտից ի վեր սա այս մակարդակի առաջին այցն է Ֆրանսիա: Այն փաստը, որ նոր նախարարի այս այցը տեղի է ունենում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ Մոսկվայում կատարված այցից անմիջապես հետո, վկայում է Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների որակի մասին: Այս այցն արձագանք է նաև արցախյան խնդրի հետ կապված Ֆրանսիայի արտահայտած համերաշխությանը, որն, ի դեպ, արտահայտվեց Ֆրանսիայի Սենատում, ապա Ազգային ժողովում, բայց նաև Ֆրանսիայի շատ քաղաքներում և արվարձաններում: Եվ դեռ ընթանում է գործընթացը։

– Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բարձրաձայնում է նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի հստակեցման հարցը՝ որպես Հայաստանն ու Արցախը կապող միջանցք։ Այս պահին Ֆրանսիան ինչպե՞ս կարող է օգնել Հայաստանին, հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ինչպիսի՞ հեռանկար կա։

– ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ լիազորություն ունի Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շրջանակում։ Նա ունի մանդատ հակամարտության բանակցային լուծման համար: Սա չի կարող պարտադրվել բռնի ուժով: Օրենքը կայացնողը ուժ չէ: Ֆրանսիան և Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է հիշեն իրենց դերը և աշխատեն դիվանագիտական ​​լուծման ուղղությամբ, որը միավորում է Լեռնային Ղարաբաղի անկախության հիմնարար իրավունքը: Դա օրինական ձգտում է և իր անվտանգության պայմանն ընդդեմ էթնիկ զտումների գործընթացին։ Հենց այս իրավունքն է ճանաչվել Ֆրանսիայի Սենատի, Ազգային ժողովի և երկրում տեղական շատ մարմինների կողմից:

Անհրաժեշտ է ագրեսորին հասկացնել, որ հանցավոր քաղաքականությունը անընդունելի է, որ իրենք դատապարտվելու են, դատվելու են, օստրակիզմի (հալածանքի) են ենթարկվելու միջազգային հանրության կողմից:

– Դեսպանը նաև նշել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հակամարտության լուծում չէ, և կարևոր անելիք ունի Մինսկի խմբի համանախագահությունը: Դեսպանը նշել է, որ հստակեցված չէ Արցախի կարգավիճակը, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը: Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի ջանքերը։

– Ես համաձայն եմ դեսպանի ասածի հետ: Մենք ակնկալում ենք, որ Մինսկի խումբը և մասնավորապես Ֆրանսիան մոբիլիզացնեն միջազգային հանրությունն այս հարցերի շուրջ: Հնարավոր չէ հանդուրժել այն, որ ցեղասպանությունից հարյուր տարի անց պանթյուրքիստական ուժերը դեռ սպանում են հայերին և փորձում հանցագործությունն ավարտին հասցնել՝ ջնջելով իրենց նախնիների տարածքներում մնացած ներկայությունը:

– Պարոն Թորանյան, Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց Արցախի անկախության ճանաչման բանաձևը։ Ի՞նչ ակնկալել Ֆրանսիայի կառավարությունից և նախագահից։

– Ֆրանսիան և նրա իշխանությունները, իհարկե, տեղյակ են բանաձևից: Ինչպես գիտեք, մասնավորապես Ֆրանսիան դատապարտեց տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը: Հուսով ենք, որ Ֆրանսիայի կառավարությանը կհաջողվի դուրս բերել Եվրամիությունն իր ավանդական արտաքին քաղաքականության քարացածությունից, քանի որ Էրդողանի հանցավոր քաղաքականությունը սպառնալիք է նաև նրա անվտանգության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում