Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ իր թիմը լավ հանդես կգա Իսպանիայի սուպերգավաթի «Բարսելոնա»-ի հետ խաղում: Այս մասին հաղորդում է Marca-ն: Պորտուգալացին նշել է, որ «Արքայական» ակումբը ջանասիրաբար պատրաստվում է նոր մրցաշրջանին:
«Հաղթանակները միշտ կարևոր են, սակայն այս պահին մենք կենտրոնացած ենք մարզումների վրա: Ես կասկած չունեմ, որ «Բարսելոնա»-ի հետ առաջին խաղին մենք կատարյալ մարզավիճակում կներկայանանք»,- հայտարարել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղը կկայանա օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը՝ ժամը 1:00-ին (Երևանի ժամանակով), պատասխան հանդիպումը 3 օր անց՝ գիշերը, ժամը 2:00-ին:








































