Tuesday, 23 04 2024
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին

Նոր «Գահերի մեծ խաղը». Իսրայելը հետախուզական ծառայության ներկայացուցչություն է ստեղծել Բաքվում

«Մուսասինո» մասնավոր հետազոտական ինստիտուտի քաղաքագիտության պրոֆեսոր, Տոկիոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Մերձավոր Արևելքի ուսումնասիրության ճապոնական ասոցիացիայի նախագահ Ակիրա Յամաուտին ճապոնական «Yomiuri»-ում գրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը թուլացել են Մերձավոր Արևելքում ու Կովկասում, որտեղից ԱՄՆ-ին դուրս են մղում Ռուսաստանն ու Թուրքիան: Բայդենի համար դժվար կլինի վերականգնել կորսված դիրքերը: Եվ այստեղ «ժողովրդավարական» կարգախոսներն այլևս չեն աշխատում:

2021 թ. հունվարի առաջին տասնօրյակում Աֆղանստանում ԱՄՆ ռազմական զորակազմը զգալիորեն կրճատելու Թրամփի որոշումը, անկասկած, կհանգեցնի «Թալիբանի» և «Իսլամական պետության» ռազմաքաղաքական գործունեության ակտիվացման, ինչպես նաև տարածաշրջանում նոր վտանգներ կստեղծի: Միևնույն ժամանակ նոյեմբերի վերջին Իրանի միջուկային ծրագրի ղեկավարի սպանության պատճառով Իրանի հետ ատոմային գործարքին վերադառնալու Բայդենի ծրագրերը հետագա զարգացում չեն ստանում: Իրանը կոշտ հայտարարում է այդ սպանության մեջ Իսրայելի մասնակցության մասին: Այս տարվա հունվարին հեղափոխական պահապանների կորպուսի հրամանատար, իրանցի գեներալ Սուլեյմանիի սպանության պես միջուկային ֆիզիկոսի սպանությունը լրջորեն խաթարեց Իրանի նախագահ Ռոհանիի` ԱՄՆ-ի հետ ինչ-որ փոխզիջման հասնելու ձգտումը: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Իսրայելը դիտավորյալ դանդաղեցրեց նույնիսկ ամերիկա-իսրայելական մերձեցման ցանկացած նշան:

Այժմ Բայդենը հայտնվել է Մերձավոր Արևելքում ուժերի միանգամայն այլ հավասարակշռության մեջ, քան Թրամփը՝ չորս տարի առաջ: Այս դասավորությունն արդեն ձևավորում է այն, ինչն այսօր կարելի է անվանել «նոր Մերձավոր Արևելք»: Առաջին՝ քանդվել է ավանդական սխեման, որի համաձայն՝ Իսրայելին Մերձավոր Արևելքում դիմակայում էր արաբական պետությունների միասնական ճամբարը: Թրամփի ջանքերի շնորհիվ կտրուկ տեղաշարժեր գրանցվեցին Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի ու Սուդանի հետ Իսրայելի հարաբերություններում:

Երկրորդ՝ անհետացել է արաբական միասնություն հասկացությունը, որի վկայությունը սիրիական ներքին բախումն է: Արաբական միասնությունը փոխարինվել է «շիական» միասնությամբ: Նախագահներ Օբամայի ու Թրամփի անգործությունն ու սխալները հանգեցրին այն բանին, որ Մերձավոր Արևելքը մտավ ռուսական հետաքրքրությունների գոտի, և ՌԴ-ն լրջորեն ուժեղացավ այնտեղ:

Երրորդ՝ Սիրիայի շուրջ քաղաքական դասավորության մեջ ներխուժել է Թուրքիան, որը սիրիական ներքին հակամարտությունում մանիպուլյացիաների և քրդական խնդրի շնորհիվ հայտարարեց նախկին Օսմանական կայսրության սահմաններում իր ազդեցության վերականգնման մասին: Իրանն ու Սիրիան ստիպված են ընդունել դա: Հսկայական դժվարությունները, որոնց Բայդենը ստիպված կլինի բախվել Մերձավոր Արևելքում, տարածաշրջանային դասավորությունում տեկտոնական շարժերի հարթության վրա են:

Ուժերի տարածաշրջանային նոր դասավորվածությունը վառ կերպով ցուցադրվեց Լեռնային Ղարաբաղի նոր՝ «վեցշաբաթյա պատերազմում»՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը: Տարածաշրջանի համար շատ կարևոր էր այն փաստը, որ, ի վերջո, պատերազմի ավարտն ապահովեց Ռուսաստանը: Ադրբեջանը կարողացավ վերադարձնել նախկինում կորցրած տարածքների զգալի մասը Թուրքիայի վճռական և զանգվածային աջակցության շնորհիվ: Դրանում ընկած է մի պատմական գործընթաց, որն սկսվել է 19-րդ դարում, երբ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իրանը պայքարում էին Մերձավոր և Միջին Արևելքում հին օսմանյան ժառանգության համար: Այնուհետև նախ Ֆրանսիան դուրս եկավ այդ գործընթացից, իսկ հետո՝ Բրիտանիան: Վերջերս էլ ԱՄՆ-ը կորցրեց իր դիրքերը:

Եվ ահա տարածաշրջանում նոր խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Իսրայելը, սկսեցին բարձրաձայն խոսել իրենց մասին: Իրավիճակն արմատապես փոխվել է: Մեկնարկել է նոր «Գահերի մեծ խաղը»: Հետաքրքրական է, որ վերջերս Իսրայելն իր հետախուզական ծառայության ներկայացուցչությունն է ստեղծել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իսկ արցախահայության դեմ պատերազմում բավական ակտիվ մասնակցել է ադրբեջանցիներին հետախուզական տեղեկատվության մատակարարման գործում: Իսրայելցիների հաշվարկը պարզ է՝ ձեռք բերել հետախուզական տվյալներ, այդ թվում նաև իրենց համար, և մուտք ունենալ դեպի Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներ: Իսկ Բայդենի համար իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ, քանզի նրա «հենակետային նահանգում»՝ Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում, իսկ միայն Մեծ Լոս Անջելեսում ապրում է ԱՄՆ-ում բնակվող 1,5 միլիոն հայերի մոտ 40 տոկոսը, և նա չի կարող անտեսել նրանց տրամադրությունները: Որպեսզի Բայդենը կարողանա պոկել Հայաստանը Ռուսաստանից, պետք է կատարի գրեթե անհնարին պայման՝ Արցախը վերադարձնի Երևանին: Այսինքն՝ Ադրբեջանից վերցնի այն, ինչին վերջինս հասել է «վեցշաբաթյա պատերազմում»՝ Թուրքիայի օգնությամբ: Դա աներևակայելի դժվար է:

Բայդենը, ինչպես իր նախորդները, չի կարող անտեսել Ադրբեջանը, որն ածխաջրածինների զգալի պաշարներ ունի: Կասպից տարածաշրջանի նավթահանքերում շուրջ 48 միլիարդ բարել նավթ կա. դա հավասար է չմշակված նավթի ճապոնական ներմուծման գրեթե 40 տարվան: Իսկ բնական գազի պաշարներն այստեղ կազմում են գրեթե 1,1 տրիլիոն խորանարդ մետր: Այս ծավալը, եթե վերածվի հեղուկ բնական գազի, Ճապոնիային կբավարարի 70 տարի: Սակայն ադրբեջանական նավթի 75 տոկոսը և գազի 67 տոկոսը ոչ թե Կասպից ծովի ափին են, այլ երկրի խորքերում, ափից 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող դժվար հասանելի վայրերում:

Բայդենի համար դժվար կլինի դիմակայել նման հարստությանը մոտենալու գայթակղությանը: Նույնիսկ եթե ԱՄՆ-ը ինչ-ինչ պատճառներով թողնի այս գայթակղությունը, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը՝ իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգանախագծով, կներխուժեն այնտեղ: Եվ ԱՄՆ-ի համար կստեղծվի նոր անհարմար կոնֆիգուրացիա, ինչպես Մերձավոր Արևելքում:

Անհրաժեշտ է հասկանալ, որ Կովկասում «վեցշաբաթյա պատերազմի» ավարտի հարցում պայմանավորված Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես Սիրիայում, միավորվել են մեկ ցանկությամբ՝ հեռացնելու ԱՄՆ-ին «գահերի խաղից»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հակամարտության գոտում տեղակայելով իր խաղաղապահներին, հասել է իր երազանքին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո կիպ մոտեցել է Իրանի սահմաններին, իսկ Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնության, առաջին հերթին՝ անօդաչուների մատակարարման շնորհիվ համեղ պատառ է ստացել՝ ցամաքային միջանցք, որը կկապի նրան Ադրբեջանի հետ:

Այսպիսով՝ կովկասա-միջինասիական գոտու տարածաշրջանում ամերիկացիների միջամտության սխալների և ուշացումների արդյունքում կազմվում է նոր քաղաքական քարտեզ, որում հստակ երևում են Ռուսաստանը՝ «մերձավոր արտասահմանում» ազդեցության ուժեղացմամբ, Թուրքիան՝ թյուրքական ժողովուրդների միավորման իր գաղափարներով (պանթուրքիզմ), Իրանը` «Մեծ Իրան» կամ «շիական գոտի» ստեղծելու իր ցանկությամբ, որը կներառի Ադրբեջանը, կասպյան երկրները և կտարածվի մինչև Միջերկրական ծով:

Այստեղ պետք չէ մոռանալ այնպիսի նուրբ, բայց կարևոր կետեր, ինչպիսիք են տեղական առաջնորդների ազգությունն ու կրոնական պատկանելությունը: Ի վերջո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը սկզբում հովանավորում էր, բայց հետո հեռացավ Հայաստանից, ազգությամբ հայ է, որի իսկական ազգանունը Քալանթարյան է: Իսկ Իրանի Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ազերի է, այսինքն՝ ադրբեջանցի: Ազգային, կրոնական, տոհմական և այլ հակասությունների ու գործոնների այս խառնաշփոթին դժվար է դիմակայել ամերիկյան դեմոկրատների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքներով: Միայն դրանով Բայդենի համար հեշտ չի լինի կտրել ամենաբարդ ճգնաժամային հանգույցը Մերձավոր Արևելքում և Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում