Միացյալ Նահանգները չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններում Թուրքիայի դերակատարմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շատ հարցեր ունենք այնտեղ Թուրքիայի դերակատարության վերաբերյալ: Մենք չափազանց մտահոգված ենք և այդ մտահոգությունը հայտնել ենք Թուրքիայի դերակատարման, օտարերկրյա գրոհայինների տեղափոխման, զենքի առաքման հետ կապված քննարկումների ժամանակ»,- ասել է Ռիքերը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն այդ հարցերը քննարկում են Ռուսաստանի և Թուրքիայի հետ հանդիպումների ժամանակ: