Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Սերժ Սարգսյանի արձագանքը գաղտնի ձայնագրությանը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքել է նախօրեին երեկոյան տելեգրամ ալիքներից մեկով հրապարակված ձայնագրությունը, որում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցն է, կապված Արցախի և տարածքների հանձնման թեմայի հետ: Ինչպես արդեն հայտնի է ձայնագրությունից, Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին հորդորում է հանձնել 7 շրջանները և լուծել հարցը: Սարգսյանի հարցադրմանը ի պատասխան, որ չկա երաշխիք, որ Ադրբեջանը դրանից հետո չի սկսի պատերազմ, Լուկաշենկոն խոսում է ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման մասին: Հետո նա ասում է, թե Իլհամը 5 միլիարդ դոլար կտա 7 շրջանների դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, որ ինքը 6 միլիարդ կտա Իլհամին՝ եթե նա հրաժարվի այդ տարածքներից: Սերժ Սարգսյանն ասում է նաև, որ տարածքները հանձնել հնարավոր չէ, որովհետև դրանց համար զոհվել է 5 հազար մարդ:

Երրորդ նախագահի գրասենյակը արձանագրել է, որ զրույցը տեղի է ունեցել Երևանում՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին, երբ անցկացվեց ՀԱՊԿ Վեհաժողով: Ընդ որում, գրասենյակը հարց տալով, թե ինչպես է փակ հանդիպման ձայնագրությունը հայտնվել համացանցում, նշել է նաև, թե ընդունում է իբրև փաստ և չունի այլ մեկնաբանություն, քանի որ փակ հանդիպումները ենթակա չեն մեկնաբանության: Տարածված ձայնագրությունն առաջացնում է թե տեխնիկական, թե քաղաքական հարցեր: Մասնավորապես, լսվում է երրորդ ձայն՝ մեկ-երկու բառ, խաղաղապահների հետ կապված: Ու՞մն է այդ ձայնը: Է՞լ ովքեր են ներկա եղել այդ զրույցին, եթե խոսքը ՀԱՊԿ Վեհաժողովի շրջանակի մասին է, նախագահների նեղ կազմով հանդիպման մասին: Էլ ով է եղել այնտեղ, Պուտինը եղե՞լ է, ինչու՞ է լռում և ինչու է «առաջին ջութակի» դերը Լուկաշենկոյինը:

Հատկանշական է մեկ այլ հանգամանք: Փաստորեն, այդ զրույցը տեղի է ունենում ապրիլյան քառօրյա պատերազմից, և դրան նախորդած Սարգսյան-Ալիև երկու՝ Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից, նաև ՊՊԾ գնդի գրավման միջադեպից և Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո: Ընդ որում, հատկանշական է, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո սպասվում էր Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը, որը կազմակերպելու պատրաստակամություն հայտնել էր Ֆրանսիան, քանի որ նախորդները եղել էին համապատասխանաբար ԱՄՆ և ՌԴ հովանու ներքո: Սակայն, Սանկտ-Պետերբուրգին հաջորդեց ՊՊԾ-ն, հետո կառավարության փոփոխությունը, և երրորդ հանդիպումը տեղի ունեցաՎ փաստորեն Լուկաշենկոյի հետ հայտնի զրույցից մեկ տարի անց՝ 2017-ի հոկտեմբերին, Ժնևում: Ի՞նչ կատարվեց այդ մեկ տարվա ընթացքում, է՞լ քանի անգամ եղան այդպիսի զրույցներ Սերժ Սարգսյանի հետ, ինչու՞ Ժնևում Ալիևի հետ երրորդ և փաստորեն վերջին հանդիպմանը այլևս չխոսվեց հրադադարի պահպանման Վիեննայի մեխանիզմների մասին: Ինչու՞ Ալիևը 2011-ի վերջում 18-ի սկզբում կայացրեց 2018-ի հոկտեմբերին սպասվող նախագահական հերթական ընտրությունը 6 ամիս առաջ բերելու և 2018-ի ապրիլին անցկացնելու որոշում, զուգորդելով այն փաստորեն Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության խնդրի հանգուցալուծման ժամանակի հետ: Ինչի՞ն էր սկսել պատրաստվել Ալիևը՝ վեց ամիս առաջ բերելով նախագահական ընտրությունը: Արդյո՞ք նա դեռևս 2018-ի հոկտեմբերին չէ, որ փորձում էր ազատել իր ձեռքերը ընտրական խնդիրներից՝ պատերազմի համար:

Ի վերջո հիշարժան է, որ 2018-ի սկզբում Մամեդյարովը և Ալիևը հայտարարում էին, որ Հայաստանում իշխանության ձևավորումից հետո ակնկալում են արցախյան հարցի շուրջ առարկայական բանակցությունները: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը փաստորեն խառնեց Ադրբեջանի հաշվարկները, 2,5 տարի անց սակայն գալով դարձյալ նույն կետին: Ով և էլ ինչ փակ զրույցներ է տնօրինում Արցախի թեմայով: Ընդ որում, հարկ է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի գրասենյակը զարմանում է կամ տարակուսում ոչ թե զրույցի ձայնագրության առկայության, այլ համացանցում հայտնվելու ճանապարհի առնչությամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում