Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդն այս օրերին գտնվում է Պարսից ծոցում: Այս մասին հաղորդում է NEWS.ru կայքը: Հասնելով Աբու Դաբի` նա արքայազն Ֆիլիպի հետ ուղևորվել է աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկը` Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր շեյխ Զայդի մզկիթը, որը միաժամանակ կարող է ընդունել 40.000 հավատացյալներ: Այստեղ այցելում են տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ` անկախ իրենց հավատքից` տեսնելու մզկիթի 47-տոննայանոց գորգը, ինչպես նաև հսկայական ջահը, որն ունի 10 մետր շառավիղ:
Թագուհին եղել է շեյխ Զայդի դամբարանում, իսկ մզկիթ նա մտել է ոտաբոբիկ, ինչպես պահանջում է մուսուլմանական ավանդույթը: Իսկ գլուխը ծածկած է եղել մեղվապահի գլխարկ հիշեցնող գլխաշորով:
Սա Բրիտանիայի թագուհու առաջին այցն է այն օրվանից, երբ Արաբական Միացյալ Էմիրությունները 1971թ. անկախություն ստացան Մեծ Բրիտանիայից: