Չինացի միլիարդատեր Լի Կաշինի Cheung Kong Infrastructure Holdings ընկերությունը մտադիր է գնել բրիտանական Northumbrian Water խոշոր ջրամատակարարման ընկերությունը 3,9 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում:
Ըստ The Daily Telegraph թերթի, հաշվ առնելով բրիտանական ընկերության պարտքերը, գործարքը մոտ 8 միլիարդ դոլար կարժենա: Իրականացման դեպքում սա կլինի Մեծ Բրիտանիայում 2011 թ ամենամեծ կլանման գործարքը:
Լի Կաշինը համարվում է Արևելյան Ասիայի ամենահարուստ մարդը իր 26 միլիարդ դոլար կարողությամբ: