Thursday, 25 04 2024
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա

«Ընդդիմությունը թեկնածու ունի, և դա Վազգեն Մանուկյանը չի. իրենք իրենց թեկնածուին ցույց կտան վերջին պահին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ Հակոբ Հակոբյանը։

Պարոն Հակոբյան, պատերազմի ավարտից հետո ներքաղաքական զարգացումները բավականին լարվեցին, ընդդիմությունը փողոց է դուրս եկել, վարչապետի հրաժարականն է պահանջում։ Ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է վարչապետի իր թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի անունը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ։

– Շատ բարդ է լինելու ընդդիմության համար։ Վազգեն Մանուկյանի անունը, որ իրենք հրապարակել են, դա ձևական է, քանի որ շատ էին ստիպում, որ վարչապետի անուն հրապարակվեր։ Իրենք էլ այդ անունը տվեցին ու այս ընթացքում իրենց գործը կանեն, կվերջացնեն, իսկ հետո Վազգեն Մանուկյանը կհրաժարվի։ Իրենք էլ իրենց թեկնածուին կդնեն։

Որը կլինի նախկին իշխանության ներկայացուցիչների՞ց։

– Ինձ չի թվում՝ նախորդ իշխանության ներկայացուցիչներից, քանի որ նախորդները իրենք իրենց սպառել են։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այս պատերազմը 90 տոկոսով իրենց մեղքն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից այս կողմ Սերժ Սարգսյանը ամբողջ պաշտպանությունը վերցրել էր իր վրա, ամեն ինչի պատասխանատուն ինքն է եղել։ Ու եթե այդ ընթացքում ուզենար՝ կազինոներում կրված փողերը դներ, ամբողջ Հայաստանը թունել կսարքեին, Ղարաբաղն էլ հետը, ու իսկի ատոմային ռումբը չէր կարող մեզ վնաս տալ։ Ոչ թե սենց՝ հազարավոր զոհեր տային՝ առանց մի պատրոն կրակելու։ Իրենք շատ լավ գիտեին, թե էս պատերազմում թուրքերը մեր դեմ ինչ զենք են օգտագործելու։ Իրենք տարիներ շարունակ ոչ մի բան չարեցին, բերեցին հասցրին էս կետին, 2018-ին խաբս տվեցին, թողեցին Նիկոլը փողոցային դեղնակտուցներով հեղափոխություն անի։ Նիկոլն էլ ոգևորված եկավ, բայց ո՛չ ինքը, ո՛չ էլ իր թիմը պատերազմից գաղափար չունեին։ Տավուշյան դեպքերից հետո իրենք մտածում էին թե հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Թուրքիային հաղթել են։ Տավուշում էնքան մարդու հերոսի կոչում ու Մարտական խաչ բաժանեցին, որ իսկի էդքան պատրոն չէր կրակվել։ Իրենք պատերազմ ասելով՝ դա էին պատկերացնում։ Իսկ Սերժը լավ հասկանում էր, թե ինչ է կատարվում։ Դրա համար էլ սա կազմակերպեցին, ամբողջ մեղքը բարդեցին Նիկոլի վրա ու քաշվեցին ղրաղ։ Նիկոլն էլ էդ խելքի տեր, ոգևորվեց էդ ամենով ու բերեց մեզ հասցրեց էս օրը։ Ընդդիմությունը թեկնածու ունի, դա Վազգեն Մանուկյանը չի։ Իրենք իրենց թեկնածուին ցույց կտան վերջին պահին։ Իրենք լավ կաշխատեն, ինչքան հնարավոր է դավաճանի պիտակն ավելի ամուր կկպցնեն Նիկոլի վրա, որ ժողովրդին Նիկոլից հեռվացնեն ու նոր իրենց թեկնածուի անունը կտան։

Դուք ասում եք, որ նախկինները սպառել են իրենց, բայց, ինչպես տեսնում ենք վերջին զարգացումներից, այս ամենը ծրագրված է եղել հենց նախկինների կողմից՝ բնականաբար, կրկին իշխանության գալու նպատակով։

– Այստեղ նրբությունն այն է, որ սաղ բիզնեսները նրանց ձեռքն է, իսկ Նիկոլը եկավ ու ոչ մի բան չարեց։ Իմ մտածելով՝ Սերժն ու Նիկոլը իրար իրավահաջորդ են։ Սերժը իշխանությունը փոխանցեց Նիկոլին, ու դրա համար էլ Նիկոլը ոչ մեկին չկպավ։ Իրենք էսօր անձնական խնդիր ունեն Քոչարյան Ռոբերտի ու Գագիկ Ծառուկյանի հետ։ Սերժ Սարգսյանի ամբողջ կրուգին չկպավ, թալանչիները 2.5 տարի է՝ իրենց շատ լավ են զգում։ Դրա համար էլ հիմա կպել է Քոչարյանին ու Ծառուկյանին։ Քոչարյանի հետ ինչ գործ ունես, եթե դու Սերժին ես մերժել։ Ու դրա համար էլ էս վիճակի պատճառով իրենք իրենց թեկնածուին կդնեն ու կկրեն։ Համոզված եմ՝ իրենց մոտ դա կստացվի։ Նրանք ռեսուրսներ ունեն, ֆինանսական խնդիր չունեն։ Իրենք Ռուսաստանի աջակցությունն էլ ունեն։ Որ թեկնածուին էլ առաջարկեն, Ռուսաստանը կպահի դրան։ Էդ ֆոնին էլ Նիկոլը բռակը բռակի վրա է տալիս։ Իր թիմն էլ հետը։ Ամբողջ Հայաստանը գիտի, որ իր թիմը բանակում չի ծառայել։ Մեկին մի տեղից հանում է, դրա քեռու տղային է բերում նշանակում, որը էլ ավելի մեծ լարվածություն է առաջացնում ժողովրդի մեջ։ Դրա համար էլ մի քանի տարի հետո էլ էս երկրի վիճակը պարզ չի լինի։ Վիճակը մի քանի անգամ կվատանա։

Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ կլինեն առաջիկայում։ Փաշինյանը ճնշման տակ հրաժարական կտա՞, թե՞ իր պահանջած 6 ամիս ժամանակից հետո կգնա արտահերթ ընտրությունների։

– Նիկոլն աշխատելու է ինչքան հնարավոր է իր ուժային կառույցների միջոցով վերահսկողություն ապահովել, սառեցնել վիճակը ու իշխանությունը պահել։ Նիկոլը զգացել է՝ ինչ է կատարվել, ինչ է սարքվել իր գլխին։ Էսօր կնոջն են կպել, աշխարհի տակի վատ բառերը գրում են Աննայի հասցեին, բայց, ինձ թվում է՝ Նիկոլը պատերազմի ժամանակ մենակ էր մնացել, դրա համար էլ Աննային ուղարկել էր Ղարաբաղի շտաբ, որ գոնե տեղյակ լինի վիճակից, որ արդեն իսկ սկսված սրիկայությունները չկատարվեին։ Պատերազմի առաջին օրվանից արդեն խոսակցությունները տարածվել էին, որ դավաճաններ կան։ Ինքն էլ իր վստահելի մարդուն ուղարկել էր, որ վիճակից տեղյակ լիներ։ Թե չէ ոչ մեկ պատերազմի ժամանակ իր կնոջը պատերազմի դաշտ չէր ուղարկի։

Այսինքն՝ Աննա Հակոբյանը իր միակ վստահելի մարդն էր մնացե՞լ պատերազմի ժամանակ։

– Երևի։ Ես տենց եմ մտածում։ Ինքը Ղարաբաղում վստահելի մարդ չուներ։ Քոչարյանը, Սերժը, մնացած նախկինները բոլորը Ղարաբաղում էին, հավաքվել էին ու իրավիճակը վերցրել էին իրենց ձեռքը, ու ինքը ոչ մի վստահելի մարդ չուներ այդտեղ։ Նիկոլը ո՞ւմ վրա պետք է հույս դներ։ Մի Սասուն Միքայելյան էր, որը գնաց, երկրորդ օրը վիրավորվեց ու վերջ, էլ մարդ չկար։

Հիմա, եթե էս գերիների, անհետ կորածների հարցը մի քիչ էլ երկարեց, իրավիճակն ավելի կբարդանա Նիկոլի համար։

Պարոն Հակոբյան, Դուք խոսեցիք նախկինների մասին, որոնք պատերազմի օրերին Արցախում էին, ինչպես նշեցիք՝ իրավիճակը վերցրել էին իրենց ձեռքը։ Իրենք ի՞նչ խնդիր էին լուծում՝ թեկուզ Արցախը կորցնելու գնով հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նորից գալ իշխանությա՞ն ։

– Իրենք անձնական խնդիր ունեն Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանությունը վերցրել էր իրենցից, իսկ իրենք էլ, թեկուզ հոգեբանորեն, փչացել էին։ Իրենք 20 տարի Արցախում ոչինչ չէին արել։ Եթե իրենց սիրտը ցավար Արցախի համար, եթե իրենք ցանկանային, որ մենք հաղթեինք, ապա այդ 20 տարվա մեջ Արցախում ամեն ինչ արել էին. բունկերներ, ապաստարաններ էին կառուցել, զենք էին գնել, սպառազինությունն էին ուժեղացրել։ Կրկնում եմ, մենք իրենց կազինոների փողով կարող էինք այդ ամենը անել։ Բայց, քանի որ այդ ամենը չէին արել, իրենք ստիպված գնացին բանակը թուլացնելու, պրովոկացիաների ճանապարհով։ 2 տարի գիշեր-ցերեկ ասում էին, թե Նիկոլը հողերը ծախել է, ասում էին, թե Նիկոլը պատերազմով է տալու այդ հողերը։ Նիկոլն էլ որ եկավ, կպավ գեներալիտետին, ասաց՝ թալանչիներ են։ Նրանք էլ այդ ամենը բերեցին, կապեցին իրար, ասացին, որ Նիկոլը ուզում է տարածքները տա։ Դրա համար էլ սկսեցին բանակը թուլացնել, վարկաբեկել, որ պրոբլեմ չունենային։ Իրենք ծրագիր ունեին ու իրականացրին էդ ծրագիրը։ Պատահական չի, որ հարավից տենց միանգամից նրանք սկսեցին «կարկտահարել» տղերքին, էդքան զոհ տվեցինք։ Ծրագիրն էն էր, որ Նիկոլը առաջին, երկրորդ, երրորդ օրը գնար տարածքային զիջումների, և իրենք էլ տպավորություն ստեղծեին, թե մենք հաղթում էինք, իսկ Նիկոլը գնաց զիջումների և այլն։ Նիկոլին ճիշտ ինֆորմացիա չէին տալիս վիճակի վերաբերյալ։ Դրա համար էլ հասցրին էս վիճակին, թե բա տեսեք, որ Նիկոլը դավաճան էր, եկել էր հողերը տալու համար ու տենց էլ արեց։

Հիմա ինչ է լինելու՝ արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ հեղափոխական մեթոդներով հակահեղափոխություն։

– Դե, իրենք սկսել են լավ մուտիլովչիկություն անել, ցեցը գցել են ՔՊ-ի մեջ, մի քանի հոգու էլ որ հանել տան խմբակցությունից, իրենց խնդիրը կլուծեն։ 98 թվականին ո՞նց եղավ։ Մի գիշերվա մեջ հելան լցվեցին Երկրապահի մեջ։ Նույնն էլ հիմա՝ շատ հավանական է, որ մի քանի հոգի էլ դուրս գան խմբակցությունից, մի քանի հոգի էլ պակասեցնեն՝ ՔՊ-ն արդեն կքամվի։ Շատ բարդ վիճակ է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում