Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Շատ լուրջ վնասներ ենք կրել. ով որ երրորդ երկրներից էժան ցեմենտ ներկրելու լոբբինգ էր անում՝ դրանց պատասխան տալու ժամանակն է

«Երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը բավարար չէ հարցի լուծման, տեղական արտադրողի կրած հսկայական վնասերը վերականգնելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հրազդան ցեմենտ»-ի սեփականատեր Նիկոլայ Բաղդասարովը՝ հավելելով, սակայն, որ  սա նշանակում է, որ պետության վարած քաղաքականության մեջ փոփոխություն կա, ըմբռնում կա, որ խնդիրը ամբողջությամբ «պռավալ» ենք տվել, Ազգային ժողովը նախկինում սխալ օրենքներ է ընդունել, որի պատճառով և արտադրողը, և պետությունը ծանր վնասներ են կրել։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը առաջիկայում պատրաստվում է քննարկել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը լիցենզիաների հիման վրա իրականացնելու նախագիծը։ Այն ԱԺ է ուղարկվել կառավարությունից։ Նախագծով փորձ է արվում Հայաստանում արտադրվող ցեմենտը պաշտպանել դրսից ներմուծվող ցածր գներով ցեմենտից,  ինչպես նաև  տեղական ցեմենտի արտադրությունը զարգացնել և  ցեմենտի ներքին շուկայում հավասար պայմաններ ստեղծել։ Նախագծով առաջարկվում է 2021թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման համար տրամադրել լիցենզիաներ: Նախագծի ընդունման դեպքում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կիրականացվի լիցենզիաների հիման վրա։ Յուրաքանչյուր 100 տոննայի համար կսահմանվի տուրք՝ բազային տուրքի 1400-ապատիկի չափով՝ 1 մլն 400 հազար դրամ։ Նշված կարգավորումները կգործեն 6 ամիս ժամկետով, և  ցեմենտի շուկայում տեղի ունեցող փոփոխություններից ելնելով՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ կշտկվեն պետական տուրքի չափերը, կերկարաձգվի կամ կդադարեցվի լիցենզիայի տրամադրման գործընթացը:

«Կրկնում եմ՝ սա ամբողջական լուծում չէ։ Այսօր ես էկոնոմիկայի նոր նախարարի հետ հանդիպելու եմ, քննարկելու եմ այս հարցը։ Մենք նոր առաջարկներ ունենք, որոնք պետք է քննարկվեն Ազգային ժողովում։ Այն ծանր վիճակի մեջ, որում մենք հայտնվել ենք, և որից հետո անգամ գազը թանկացավ, որոշումները փոփոխության չենթարկվեցին, և միայն ժամկետները հետաձգվեցին։ Հիմա կառավարությունը հասկացել է, որ սխալ է թույլ տվել, բայց դա չի լուծում այն ֆինանսական կորուստները, որոնք մենք կրել ենք, և որի փոխհատուցումը անհրաժեշտ էր, որպեսզի մենք գոյատևեինք։ Այս նոր նախագիծը իրավիճակ չի փոխում։ Հիմա այս լիցենզավորման նախագծով իրենք ընդամենը փորձում են կոնտրոլ անել քանակի վրա, ուրիշ ոչ մի բան։ Լիցենզավորումը ուրիշ ոչինչ չի ենթադրում։ Մեկ էլ փոքր վճարման խնդիր է առաջացնում, բայց մեր հարևան երկրները 60 դոլարից ոչ պակաս են անում դա ու 28 օր սահմանին կանգնեցնում են։ Իսկ մեզ մոտ սահմանին ցեմենտի ձեռք բերումը 16-19 դոլար է,  որակի ստուգման վերահսկողություն էլ չկա։ Արդյունքում շինարարության, ստրատեգիկ օբյեկտների կառուցման համար օգտագործվում է այդ ներկրված անորակ ցեմենտը։ Այդ ցեմենտը նախատեսված չէ շենքեր կառուցելու, ստրատեգիկ օբյեկտների շինարարության համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ շատ երկրներ հիմա գնացել են երրորդ երկրներից ներմուծման տոտալ արգելքի ուղղությամբ։

«Օրինակ՝ Բելառուսը սահմանափակել է ներկրման ծավալները, իսկ Ղազախստանը ընդհանրապես արգելել է  ներմուծումը, քանի որ իրենք հասկացել են, որ դա իրենց համար կատաստրոֆիկ հետևանքներ է ունեցել, գործարան է փակվել։ Դրա համար էլ իրենք արգելեցին ներմուծումը։ Ռուսաստանը սահմանափակում է դրել, մեքենաները 28 օր սահմանին կանգնում են մինչև որակ է ստուգվում։ Իսկ մեզ մոտ չգիտեմ, թե ով է այդ լոբբինգն անում, որ այդ ապրանքը ներմուծվի»,- ասաց Խաչատուրովը։

«Հրազդանցեմենտ»-ի սեփականատերը նշեց, որ իրենք տեղական արտադրողներով ունեն հստակ առաջարկներ, հաշվարկներ, որը քննարկվել է նաև հարկայինի հետ, և հիմա լավատես են, որ նոր նախարարը ականջալուր կլինի իրենց առաջարկներին՝ մինչև Ազգային ժողովում նոր նախագծի քննարկումը: «Նախկին նախարարը չկարողացավ իր հայտնած դիրքորոշմանը կանգնել, և ոչ պրոֆեսիոնալները փչացրեցին ամեն ինչ։ Իրենց դիրքորոշումը ինչ էր. ասում էին՝ էժանացնենք շինարարությունը, եևրիտասարդները բնակարան գնեն, բայց մենք տեսանք, որ շուկայում հակառակը եղավ՝ բնակարանները թանկացան։ Եվ ընդհանրապես, ցեմենտը բնակարանային ֆոնդի վաճառքի հետ ընդհանրապես կապ չունի, ազդեցություն չունի գնային քաղաքականության վրա։ Այսինքն՝ ոչ կոմպետենտ մարդկանց որոշումներից տուժում են տեղական արտադրողն ու պետությունը։ Իսկ հիմա ով երրորդ երկրներից էժան ցեմենտ ներկրելու լոբբինգ էր անում, դրանց պատասխան տալու ժամանակն է։ Մենք վնասվել ենք շատ լուրջ, ես 150 աշխատող եմ կրճատել»,- եզրափակեց Նիկոլայ Խաչատուրովը՝ հավելելով, որ տեղական արտադրողները բոլորը համակարծիք են, որ կոնկրետ փոփոխություններ ու գործողություններ են պետք տեղական արտադրողին պաշտպանելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում