Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իսրայելում առկա քաղաքական ճգնաժամում Բաքվի ու Երևանի հիշատակումներն անեկդոտային են. Էսկին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իսրայելցի հրապարակախոս, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:

– Պարոն Էսկին, Իսրայելում հասունանում է քաղաքական ճգնաժամ, ինչը, մեծ հավանականությամբ, կարող է բերել կառավարող կոալիցիայի փլուզման և հերթական արտահերթ ընտրության: Կոալիցիոն գործընկերը Լիկուդին և դրա առաջնորդ, վարչապետ Նեթանյահուին մեղադրում է բյուջեի ընդունումը և քննարկումները ձգձգելու համար: Ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակն ընդհանուր առմամբ:

Մեկուկես տարի Իսրայելում նկատվում է քաղաքական ճգնաժամ: Երկիրն ունի խորհրդարանական համակարգ: Եվ ամուր հիմքերով կառավարություն կազմելու երեք փորձերից հետո Իսրայելը մնաց «ոչ ոքի» կարգավիճակում երկու խոշորագույն բլոկների միջև: Մի իրավիճակ ստեղծվեց, որը հիշեցնում էր Կռիլովի առակը՝ «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը»: Դա չի նշանակում, որ որոշումներ չեն ընդունվում արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, բայց տնտեսական ոլորտում իրավիճակը փոփոխություններ է պահանջում: Բյուջեի շուրջ համաձայնության բացակայությունը կարող է հանգեցնել նոր ընտրությունների: Եվ դա լավ կլինի երկրի համար: Ընդդիմությունը հանձնեց իր դիրքերը: Վարչապետ Նեթանյահուի ու նրա կոալիցիայի համոզիչ հաղթանակը կվերացնի ներկայիս ճգնաժամը:

Հիմա, ըստ էության, Իսրայելի իշխող կոալիցիան չի կարողանում համաձայնության գալ բյուջեի շուրջ: Անկասկած, Իսրայելի բյուջեն արտացոլում է նաև «բիզնեսը» Բաքվի հետ կլոր փողի տեսքով: Հատկանշական է, որ քաղաքական ճգնաժամը հաջորդեց Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը: Կարո՞ղ ենք ասել, որ այժմ Իսրայելում քաղաքական վեճ կա, այդ թվում՝ զենքի վաճառքից ստացված հասույթի բաշխման հարցում:

– Այս համատեքստում Բաքվի կամ Երևանի թեման անեկդոտային է: Եբրայերեն և իսրայելական անգլալեզու մամուլում Կովկասում պատերազմի թեման նույնիսկ վերջին էջերում էր: Իսրայելում այս թեմայի վերաբերյալ հանրային քննարկում չկա՝ բացառությամբ ռուս ներգաղթյալների մամուլի վերջին էջերը: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա Իսրայելում այն ​​հասավ 92 միլիարդ դոլարի (Հայաստանում ՝ 2,5 միլիարդ դոլար): 5 միլիարդով Ադրբեջանին զենք վաճառելու գործարքը, որի իրագործումը տևում է 7-8 տարի, գրեթե 400 միլիարդ դոլար տարեկան ՀՆԱ ունեցող երկրի համար աղքատ տնտեսական դեր է խաղում: Ադրբեջանի հետ դեռ նոր պայմանագրեր չեն եղել. առաքումներն իրականացվում են միայն հին պայմանագրի շրջանակներում: Եթե ​​փորձագետները իսրայելական զենքը համարում են արդյունավետ ղարաբաղյան պատերազմի փորձից, ապա կարելի է սպասել նոր պայմանագրեր Ադրբեջանի և Վրաստանի հետ: Հայաստանը հետաքրքրված չէ իսրայելական զենքով, ինչպես շեշտեց պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը: Տարօրինակ է, որ ինչ-որ տեղ լուրեր են պտտվում Իսրայելում ինչ-որ հասույթի վերաբերյալ վեճերի մասին: Այս թեման ընդհանրապես օրակարգում չէ:

Կարելի է ասել, որ այսօր Իսրայելում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն չկա, և Ադրբեջանի նկատմամբ հետաքրքրությունը կապված է Իրանի ռազմավարական թեմայի և զենքի վաճառքով նավթ գնելու հետ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում