Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Քոչարյանը խանգարում է, վերքի վրա աղ է լցնում

Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում մեղադրել է իշխանություններին, որոնք, ըստ նրա, ամեն ինչ արել են, որ պատերազմն անխուսափելի դառնա, և հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե բանակցային գործընթացը փակուղի չմտցվեր։ Փաշինյանն էլ հակադարձել է՝ միջազգային հանրության այդ վերաբերմունքը 2020 թվականին չի ձևավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում: «Մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՞րբ և ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, 1998-ի «Ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, Կազանյան բանակցություննե՞րն էին»,- հարցնում է Փաշինյանը։ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց, որ ինքը բանաձևը այլ կերպ կներկայացնի՝ Հայաստանի անկախության 30 տարիների բոլոր իշխանությունների քաղաքականության հետևանքով Հայաստանը ստացավ այս արդյունքը՝ պատերազմի տեսքով. «Սա էվոլյուցիոն գործընթաց է եղել, և բոլոր ղեկավարները մի քար դրել են այս դամբարանի վրա։ Այնպես որ, նախորդ բոլոր իշխանությունները, երբ հայտարարություններ են անում՝ իրար վրա մեղք գցելով, նրանք պետք է ձեռք ձեռքի տված շրջան կազմեն այս դամբարանի շուրջը և եղեռնի ողբը երգեն իրենց երգչախմբով տարբեր ձայներով, բազմաձայն»,-ասաց Արշակյանը։

Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եթե մերոնք քաղաքականությանը ՄԱԿ կանոնադրությամբ և գաղափարներով պատրաստված լինեին, կոմսոմոլներ չլինեին, նրանք պետք է իմանային, որ հնարավոր է հասնել Հայկական հարցի արդարացի լուծմանը Ադրբեջանի տարածքում մի պարզ բանաձևով՝ էթնիկ թուրքերի և էթնիկ հայերի համակեցությունը հնարավո՞ր է նույն պետության մեջ, թե ոչ, երբ վերացել է Սովետական Միությունը, երբ հեռացել է ռուսական իմպերիան, խաղաղություն, կարգուկանոն պարտադրող իմպերիան:

«Ադրբեջանի նորանկախ պետությունում էթնիկ հայերի, լեզգիների, թուրքերի, թալիշների համակեցությունը հնարավո՞ր է, թե ոչ։ Եվ քանի որ արդեն մենք գիտենք՝ դա հնարավոր չէր Սովետական Միության օրոք, երբ Բաքվի, Գյանջայի և այլ տեղերի էթնիկ հայերի նկատմամբ կիրառված բռնությունը նույնիսկ Սովետական Միությունը չէր կարողանում կանխարգելել, ուրեմն հասկանալի է, որ խնդիր էր դրված տարանջատել էթնիկ հայերին էթնիկ թուրքերից և ապահովել Ադրբեջանի քաղաքացի էթնիկ հայերի անվտանգությունը՝ կոմպակտ բնակավայր տրամադրելով, որովհետև նրանց արտաքսել Կրասնոդար, Կանադա, Կալինինգրադ, Կուբա, լուծում չէ։ Մարդիկ հազարավոր և հարյուրավոր տարիներ ապրել են իրենց հայրենիքում, Ադրբեջանի Հանրապետության տարածքը նաև էթնիկ հայերի պատմական հայրենիքն է»,-ասաց Ազատ Արշակյանը:

Ըստ նրա՝ Քոչարյանի երգած երգերը նրա իշխանության ժամանակ լսել ենք. «Երբ ինքը նախագահ և վարչապետ էր ՀՀ-ում, ինքն արդեն երգը երգել է, և ծանոթ երգ է դա»,-ասաց Արշակյանը։ Անդրադառնալով Քոչարյան-Փաշինյան հեռակա բանավեճին, Արշակյանը նշեց, որ հարկավոր է մրցույթ հայտարարել, թե նրանցից որն է ամենավատը. «Նրանք իրար մեղադրում են՝ փորձելով պարզել ամենավատին, թե Քոչարյան, Սարգսյան, Փաշինյան որ մեկին ոսկե, բրոնզե և արծաթի մեդալ պետք է տալ. «Երեք նախագահները թող իրար մեջ որոշեն որպես վատ կառավարիչներ՝ որ մեդալն ում տալ, իսկ հայերիս համար պետք է դաս լինի, որ այնպիսի ղեկավար ընտրենք մեր երկրին, որ պատասխանատվությունը վերցնի իր վրա, պատասխանատու մարդ լինի, չմեղադրի միջազգային հանրությանը, այնպիսի մարդ լինի, որ ինքը և ժողովուրդը ինքնանույնացման խնդիր չունենա, լինի այնպիսին, ինչպիսին մեր ժողովուրդը»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն այդպիսի՞ն չէր, Արշակյանը պատասխանեց. «Նիկոլը դեռ պետք է դա ապացուցի, նրա առաջ շատ ծանր խնդիր է դրված: Ես չգիտեմ՝ ինքը այդպիսին լինելու շանս ունի, թե ոչ, շատ կարճ ժամանակ և փոքր շանս ունի մեզնից մեկը դառնալու, զոհվածներից մեկի հարազատը լինելու, ընկճված հայերից մեկը լինելու, կրած պարտության իսկական տերերից մեկը լինելու։ Պետք է ապացուցի, որ մեզանից մեկն է, որ ինքը զոհվել է, որ ինքը զոհվածի եղբայր է, տեղահանվածի եղբայր է, հայրենազուրկ է։ Մինչև հիմա նա դա չի ասել, չի երևում, որ ինքը հայրենազրկված և զոհված է, վիրավոր է, հաշմանդամ է»։ Արշակյանը անբնական է համարում Քոչարյանի ակտիվությունը. «Նրանց ակտիվությունը կառուցողական չէ, մենք այսօր իսկապես համազգային ճակատ պետք է ունենայինք՝ հաղթահարելու աղետի հետևանքները, քոչարյանականները իրենց ակցիաներով խանգարում են բնականոն կյանք վերադառնալուն, թույլ և տկար իշխանությանը օգնելու փոխարեն խանգարում են, մենք պետք է միմյանց օգնենք, իսկ Քոչարյանը խանգարում է, ձգձգում է, վերքի վրա աղ է լցում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում