Մերձմոլորակային Ryugu աստերոիդի նմուշներով պարկուճը անկարգելով վայրէջք է կատարել ավստրալական Woomera փորձադաշտի մոտակայքում: Որոնող խմբերը լուսադեմին կփորձեն գտնել պարկուճի վայրէջքի վայրը: Այս մասին հայտնում է ճապոնական տիեզերական գործակալությունը՝ JAXA, «Հայաբուսա -2» տիեզերական առաքելության մշակողը:
Գիտական զոնդը 2019 թվականին վերցրել է 300 միլիոն կիլոմետր հեռավորության վրա գտնվող աստերոիդի նյութը, որից հետո վերադարձել է Երկիր: Նմուշառումը տեղի է ունեցել աստերոիդի երկու հպման ընթացքում. զոնդը մեկուկես տարի անցկացրել է տիեզերական մարմնի մոտ: