Փարիզում բողոքի ցույցերի ժամանակ անհայտ անձինք հրկիզել են երեք մեքենա՝ գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ ուժեղ պայթյուններ են լսվում, և խիտ սև ծուխ է բարձրանում մեքենաներից: Հրկիզումը տեղի է ունեցել Գամբեթ պողոտայում, որտեղ ավելի վաղ ընդդեմ համաշխարհային անվտանգության մասին օրենքի ցուցարարների շարքն է անցել:
Դեպքի վայր են ժամանել հրշեջները: