Բրազիլիայի Մինաս-Ժերայս նահանգի վերգետնյա անցումից ավտոբուսի ընկնելու հետևանքով 17 մարդ է զոհվել: Այս մասին հայտարարել է G1 հեռուստաալիքը:
Նշվում է, որ 23 մարդ վիրավորվել է:
G1-ի համաձայն՝ ավտոբուսն ընկել է մոտ 35 մետրանոց էստակադայից: Ենթադրվում է, որ ավտոբուսը կարող է արգելակների խափանում է եղել: Վարորդը և հինգ ուղևորներ դեպքի վայրից դիմել են փախուստի:
Ներկայում ոստիկանությունը փնտրում է վարորդին: