Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Քոչարյանը եթե լիներ, հիմա Հայաստանը չէր լինի. կոռուպցիան կերած կլիներ Հայաստանը

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել էր ժողովրդին, որտեղ անդրադարձել էր պատերազմում ձախողման պատճառներին. «Գլոբալ առումով, ի վերջո, ուժ չենք ունենալո՞ւ խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանը առնվազն 25 տարի եղել է կոռումպացված պետություն: Որտեղ՝ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող էլիտայի առնվազն ամենաազդեցիկ մասը այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելը, ու պետության դիմակայունության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել է շվեյցարական բանկեր: Ու այդ ամենը մեկ կամ երկու հոգի չի արել: Դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, և այդ համակարգը ամեն օր դիմադրել է ու դիմադրում է: Ու այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային: Ու այդ դիմադրության հիմնական նպատակն այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի, որ ամեն ինչ մնա մանիպուլյացիաների մակարդակում»,-ասել է վարչապետը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետը ճիշտ է գնահատել, այո՛, 25 տարի կոռումպացված պետություն է եղել, էլիտան անձնական հարստություն է կուտակել.«Բայց Փաշինյանը հետ բերե՞լ է այդ բոլորը, թե ոչ, ինքը ժողովրդին դա էր խոստացել, որ հետ է բերելու այդ գողունը։ Հիմա խնդիրը հետ բերելն է։ Ժողովուրդը գիտի, համոզված է, որ դա այդպես է, բայց ուզում է տեսնել հետ վերադարձրածը»,-ասաց քաղաքագետը։

Պատերազմի ձախողման պատճառը, նրա գնահատմամբ, Հայաստանում 30 տարում ստեղծված գողապետությունն է. «Բայց հարց՝ հիմա մի՞թե չկա կոռումպացված մարդ, ի՞նչ է փոխվել։ Ես շատ եմ ասել, որ պետք է դիտարկել կոռուպցիան որպես պետական դավաճանություն և երբևէ հաջողություն չի լինի, եթե կոռուպցիան մնա»,-ասաց Շիրինյանը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հնչած մտքին, թե ինքը եթե լիներ ղեկավար, պատերազմ չէր լինի, Շիրինյանը նկատեց՝ այդ ժամանակ Հայաստանն էլ չէր լինի. «Հայաստան չէր լինի մինչև հիմա, ուզում են հարթակին կանգնել, սրբանալ, չի ստացվի։ Սրանք երկրորդական են։ Հաջորդ ամենակարևոր քայլը կողոպտածը վերադարձնելն է։ ԱԱԾ, դատարանների պարտադրանք, միջազգային համագործակցություն, եթե չեն կարողանում, թող դիմեն Միացյալ Նահանգներին օգնության համար»,-նշեց նա։

Քոչարյանը, Շիրինյանի գնահատմամբ՝ քաղաքականություն  հասկանում է ախպերական միջավայրով.«Թող իրեն չվերագրի ուրիշ բաներ, պատերազմը ռուս-թուրական համագործակցության արդյունքում է սանձազերծվել կորոնավիրուսի օրերին, երբ Միացյալ Նահանգներում խառն էին ընտրություններով։ Եթե նա մնար, ակնհայտ է, Հայաստան չէր մնա, որովհետև կոռուպցիան կերած կլիներ Հայաստանը։ Հին դերակատարները նոր կերպարով են ուզում հանդես գալ, իրենք չեն հաջողի, անցած են, խոսքը հիմա պետք է լինի բանակի և պետության վերաշինության շուրջ, կոռուպցիայի ոչնչացում և գողացածի վերադարձ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում