Tuesday, 16 04 2024
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում

Պետք է հստակ պատասխան տրվի՝ այս պատերազմի ընթացքում եղե՞լ են դավաճաններ, թե՞ ոչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը։

– Պարոն Նորիկյան, տեսակետներ են հնչում, որ անհրաժեշտ է երկու տարի պարտադիր ծառայության ժամկետը կրճատել՝ մինչև վեց ամիս կամ մեկ տարի։ Կա՞ այսպիսի փոփոխության անհրաժեշտություն։

– Սեպտեմբերյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ զինվորական ծառայությունն ամենից առաջ մասնագիտություն է, որին պատրաստվելու համար անհրաժեշտ են ողջամիտ և ահռելի ռեսուրսներ։ Մեր Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ կարողությունների ներդրում։ Մեծ հաշվով, ես կողմնակից եմ պրոֆեսիոնալ բանակի կայացմանն ու կառուցմանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ապագան դրանում է կայանալու։ Բայց, հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, նկատի ունենալով Հայաստանի ռեսուրսների սուղ կամ համեստ լինելը, գոնե տեսանելի ժամանակահատվածում համարում եմ, որ հնարավորինս արագ պետք է կիրառության մեջ մտնի երկու բանակի մոդելը։ Ո՞րն է, ըստ իս, այդ երկու բանակի մոդելը. առաջին՝ բանակը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հիման վրա գործող բանակի զարգացումն է, իսկ երկրորդ՝ բանակը պահեստազորային բանակն է, որը մեր հանրության մեջ ունի ՄՈԲ անվանումը։ Ես կարծում եմ, որ այս պատերազմը մեզ համար դաս պետք է լինի պահեստազորային բանակը կայացնելու համար, որպեսզի, Աստված մի արասցե, Հայաստանի անվտանգության հետ կապված խնդիրները լուծելիս ծանր բեռը միայն չմնա մեր պարտադիր ժամկետային զինծառայողների ուսերին։

Ինչ վերաբերում է ժամկետների կրճատմանը, մշտապես եղել են այդպիսի քննարկումներ։ Ես կողմնակից եմ վեց ամսով կրճատել զինծառայության ընդհանուր ժամկետը, ավելին՝ ես կողմնակից եմ այդ առումով արմատական փոփոխության, ծառայության ժամկետը պայմանավորել զորամասի տեղակայման վայրում ծառայելու առանձնահատկությամբ։ Մասնավորապես, Երևան քաղաքում տեղակայված զինվորական ծառայությունն ավելի մեծ ժամկետի մեջ ներառել, քան մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողի համար, որպեսզի մարտական հերթապահություն իրականացնող զորամասի զինծառայողները քիչ ծանրության բեռ կրեն։

– Մասնավորապես նշվում է, որ այս կրճատումով պիտի հնարավորություն տանք ստանալ չընդհատվող կրթություն, զբաղվել գիտությամբ։

– Կրթության հետ կապված խնդիրը հավերժական վեճ է։ Սոցիալական արդարության տեսակետից պետք է բոլորը ծառայեն ԶՈւ-ում՝ անկախ իրենց կրթական և մյուս նախասիրություններից, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է ինտելեկտուալ հասարակություն։ Գտնում եմ նաև, որ կրթություն ստացած զինծառայողների բանակ գնալով՝ մենք որակապես փոխում ենք նաև բանակի որակը։ Այսինքն՝ բարձրագույն կրթություն ստացած անձը, երբ կրթություն ստանալուց հետո նոր է զորակոչվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, ինքն իր բնույթով և ստացած գիտելիքներով անմիջական դերակատարություն է ունենում բանակում որոշակի կրթական մակարդակի բարձրացմանը, իր ինտելեկտով և հավասարակշիռ մոտեցմամբ։ Այստեղ մեծ վեճ կա՝ առաջին հերթին կապված Հայաստանի անվտանգային միջավայրով առաջիկա տարիներին, որից հետո հնարավոր կլինի դրա վերաբերյալ վերջնական եզրակացության հասնել։

– Ուժեղ բանակ, որը կապահովի նաև դիվանագիտակա՞ն հաղթանակ։

– Իհարկե, մենք ուրիշ տարբերակ չունենք ուժեղ բանակ չձևավորելու, բայց ուժեղ բանակի իմ ընկալումը, կրկնում եմ, պայմանավորված է պրոֆեսիոնալ, մասնագիտական հմտություններով, 21-րդ դարի տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերությամբ։ Բայց քանակական թվով մենք որևէ արդյունավետ խնդիր չենք կարող լուծել։ Ավելին՝ այս փուլում մենք նշանակալի ուշադրություն պետք է դարձնենք մեր ռազմաուսումնական հաստատություններին, մեր սպայական կազմի ինտելեկտուալ խնդրին, դրան ուղղված միջոցառումներ պետք է իրականացնենք։ Մենք պետք է կարողանանք ձևավորել ռազմական էլիտա, որ սպայի, զինծառայողի մասնագիտությունը դառնա պատվախնդրության, գրավիչ մասնագիտություն, որ մենք կարողանանք կայացնել այդ ինտելեկտուալ բանակը։ Առանց դրա մենք հաջողության չենք հասնի։ Եվ մենք կրկին զբաղվում ենք ինքնախաբեությամբ։ Եվ կարծում եմ՝ մեզ որակապես նոր ԶՈՒ է պետք։ Եվ մեր ԶՈՒ վերակառուցման համար անհրաժեշտ է նոր դոկտրին ընդունել, որը կառուցված պետք է լինի իրատեսական հաշվարկների վրա՝ իհարկե, ունենալով հավակնոտ ծրագրեր, բայց կառուցված լինի իրատեսական ծրագրերի վրա, և մենք պետք է կարողանանք բանակի համար ձևավորել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա։ Թող լինի փոքր, բայց պրոֆեսիոնալ բանակ, իր պետությունը պաշտպանելու ունակ բանակ և, ամենակարևորը, կրթված բանակ լինի։ Ինչը նաև մարտունակության խնդիր է, քանի որ բանակից պետք է վերանան բոլոր տեսակի ոչ ֆորմալ հարցերը, ոչ կանոնադրական հարաբերությունները պետք է վերանան, և բանակում իսկապես հարգանքի արժանի մթնոլորտ պետք է ձևավորվի։

– Ըստ մամուլի հրապարակումների՝ Ջալալ Հարությունյանը խոստացել է անուններ տալ։ Կարծում եք՝ անուններ հրապարակելուց հետո իրավիճակ կփոխվի՞, պատասխանատվության կկանչվե՞ն մեղավորները։

– Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե իրավապահ մարմիններն ինչի են սպասում Ջալալ Հարությունյանի՝ անուններ տալուն։ Ավելին՝ կարծեմ հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերից մեկին, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն խոսակցություններ են հասնում զորքերում հնարավոր դավաճանների մասին, դրանց հնարավոր քաղաքական կողմնորոշման հույսին։ Գիտեք, շատ վատ է, որ մենք մնացել ենք գեներալի հույսին, որը անուններ պետք է տա, և նոր ՀՀ իրավապահ համակարգն ըստ դրա պետք է շարժվի։ Հայաստանի ամբողջ դատական համակարգը պետք է պատասխան տա այս հարցին՝ այս պատերազմի ընթացքում եղե՞լ են դավաճաններ, թե՞ ոչ, եթե չեն եղել, ապա վարչապետ Փաշինյանը ինչի մասին էր խոսում, և եթե եղել են դավաճաններ, անուններ հրապարակեք։ Այն, որ պատերազմի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ բացթողումներ, փնթի վերաբերմունք պատերազմական գործողությունների նախապատրաստմանը, իրագործմանը, որ մենք ունեցել ենք այսպիսի ողբալի հետևանք, դրանում որևէ մեկը չի կասկածում։ Եվ գտնում եմ, որ պետք է քննիչ հանձնաժողով ձևավորվի, որ մանրակրկիտ ուսումնասիրի այս պատերազմի պատճառները։ Մեզ 30 տարի խաբել են, որ մենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք, որ կարող ենք դիմակայել, հասնել Բաքու, որ Հայաստանի և Արցախի օդը․․․ և այս հարցերին պետք է պատասխանել։ Մենք պետք է այս ամենից դասեր քաղենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում