Երեկ պաշտոնական այցով Բաքու Է ժամանել Արգենտինայի փոխարտգործնախարար Ալբերտո դ’ Ալոտոն: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Արգենտինայի փոխարտգործնախարարը հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Կքննարկվեն ադրբեջանաարգենտինյան հարաբերությունները, հայտնում են ադրբեջանական գործակալությունները: