Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հայաստանն այժմ ունի երկու հրատապ խնդիր․ պետք է ժամանակ շահել, բայց գործել արագ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳՆ նախարար Էդի Ռաման, բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի տարեկան նիստը, հայտարարել է, որ Արցախի հարցը լիարժեք կարգավորելու համար պետք է վերսկսել բանակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման մասին հաճախակի խոսում են համանախագահներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հեղինակ Ռուսաստանի Դաշնությունը պարբերաբար հիշեցնում է, որ համաձայնագիրը արտացոլում է Մինսկի խմբի համանախագահների շրջանակում եղած պայմանավորվածությունները: Մոսկվան զարմանք է արտահայտում, թե ինչու են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դժգոհում, որ եղել են գործընթացից դուրս: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան շոշափում են Արցախի կարգավիճակի, տեղահանվածների խնդրի և իրավունքների վերաբերող հարցեր, ինչը նշանակում է նաև Հադրութի, Շուշիի հարց, մի շարք այլ խնդիրներ: Ակնառու է, որ այդ հանգամանքը դուրս է ռուսական կողմի նախաձեռնությամբ պայմանավորվածություններից, որ կնքվել են Ադրբեջանի հետ և որի ֆորմալ կողմ է եղել նաև Հայաստանը: Հայաստանը գոնե առայժմ չի շտապում էական և աշխույժ շեշտադրումներ անել այդ կապակցությամբ, ինչը ստեղծում է հակասական տպավորություն: Մի կողմից թվում է, որ հայկական շահերի մասին ավելի շատ են խոսում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, քան Երևանը, մյուս կողմից, սակայն, դուրս գա, թե ոչ, կան պատերազմից բխող օբյեկտիվ իրողություններ, և Երևանն այսօր պարտված, ամբողջապես ռուսական խնամքի տակ հայտնված կողմն է: Հետևաբար, Երևանը չի կարող անել հայտարարություններ կամ աշխույժ հարցադրումներ այնպիսի բովանդակությամբ, որի շոշափումը ներկայումս Մոսկվայի համար ցանկալի չէ: Կդառնա՞ ցանկալի հետագայում: Անհավանական չէ, որովհետև այստեղ արդեն հարցը ստանում է բազմերանգ բնույթ: Առայժմ, սակայն, Մոսկվան ունի արցախյան գոտում ամրապնդվելու, նաև Ադրբեջանի հետ աշխատանքի ուղղություններ, որոնք, ի դեպ, նաև Հայաստանի համար են կարևոր:

Բանն այն է, որ այժմ Երևանին էլ պետք է ժամանակ: Կա լուծելու առնվազն երկու էական հարց: Արագ ապահովել ռազմագերիների վերադարձ, և այդ հարցում անհրաժեշտ է չտալ ավելորդ լարվածության առիթ, մի կողմից, իհարկե, չպետք է կախել գլուխը Բաքվի հանդուգն ու ցինիկ դրսևորումների առաջ, մյուս կողմից, սակայն, ներկայումս պետք է գերական լինի մեր տղաներին հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու հարցը լուծելը: Մյուս հանգամանքը, անշուշտ, պաշտպանական նոր դիրքավորումների, ինժեներական նվազագույն ենթակառուցվածքների հարցերը, հայկական անվտանգային համակարգի վերակազմակերպման առնվազն նախնական անհրաժեշտությունները հոգալը: Այլ կերպ ասած, Երևանին ու Ստեփանակերտին օբյեկտիվորեն անհրաժեշտ է ավելորդ լարվածությունից զերծ ժամանակ: Այստեղ գլխավոր դերակատարը Մոսկվան է, ըստ այդմ պետք է գործել Մոսկվայի հետ համահունչ ու համակարգված, դա է օբյեկտիվ իրողությունը, որ բխում է առկա տխուր պատկերից: Լուծելով նախնական այդ հրատապ խնդիրները, Երևանն արդեն պետք է ավելի համարձակ քայլեր անի գլուխը կախ վիճակից դուրս գալու և սուբյեկտիվության վերականգնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, այստեղ իրավիճակը երկիմաստ է: Եթե, օրինակ, չեն լուծվում ռազմագերիների հետ կապված խնդիրները և կա ձգձգում, ապա այդ դեպքում Երևանն իր հերթին պետք է աշխուժանա, որովհետև իրավա-քաղաքական հարցադրումների հարցում աշխույժ, թե պասիվ լինելը, վերջին հաշվով, պետք է լինի միջոց՝ տղաների կյանքը պահպանելու և նրանց վերադարձը ապահովելու համար: Ըստ այդմ, եթե պասիվ, լարվածություն չառաջացնող մարտավարությունն իբրև միջոց չաշխատի, եթե մյուս կողմերը, ամեն մեկն իր նկատառումից ելնելով, որոշակի շահարկեն Հայաստանի պասիվությունը, ապա բնականաբար պետք է պատրաստ լինել արագորեն այլ՝ ակտիվ միջոցի անցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում