Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը․ 2 ամսվա ընթացքում IDBank-ն ու Idram-ը իրենց հաճախորդների կողմից կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցելով՝ կուտակեցին 3 603 291 ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով գումարը ծրագրի մեկնարկին որոշվել էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ «Սակայն տվյալ փուլում, երբ պատերազմն ավարտվել է, և մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, կարծում ենք, որ պետք է մեր պարտքը տանք հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, և այս անգամ 3,5 մլն-ը գերազանցող գումարը փոխանցում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», – ասել է Գոռ Ամիրյանը։

«Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի»՝ դեկտեմբերի 1-ից մեկնարկող հերթական փուլին, ապա այն ևս կծառայի հայրենիքի պաշտպաններին․ դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամները» կփոխանցվեն «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»,- ասել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը կարևորելով նման նախաձեռնությունները՝  նշել է, որ ներկայում Զինվորի տանը բուժում է ստանում 200 զինվոր։ «Ինչպես պարտադիր է զինվորական ծառայությունը, այնպես էլ պետք է պարտադիր լինի դրանից հետո հասնող աջակցությունը, և դա պետք է թե պետությունը անի, թե հասարակությունը»,- ասել է Հայկուհի Մինասյանը։

Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդամենը վճարում կատարելով Idram հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Idram-ի տերմինալներով, հաճախորդները, չվճարելով անգամ 1 դրամ ավել, դառնում են բարի կամքի դեսպան, և IDBank-ն ու Idram-ը սեփական միջոցներից 1 դրամ փոխանցում են այս դեպքում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Հաղորդակցման բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում